2001 թվականին հիմնադրված «Հայաստան 2020» նախագիծը անհատների կազմակերպված ցանց էր՝ նվիրված Հայաստանի համար ավելի բարվոք ապագա կերտելու գործին: Մասնակիցների թվում էին հայեր աշխարհի բոլոր ծայրերից՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, որոնց աջակցում էին գործնական կողմնորոշում ունեցող այլ մասնագետներ, հետազոտողներ, փորձագետներ և խնդիր լուծողներ: Խումբը նպատակաուղղված կերպով ներգրավել էր տարբեր տվյալների ու հայացքների տեր անձանց: Նախագիծը լայնածավալ հետազոտություններ էր պատվիրել Հայաստանի ապագա զարգացման կարևոր ուղղությունների վերաբերյալ:
Ավելի քան 2000 հայ է մասնակցել նախագծի հետազոտություններին, հարցումներին, քննարկող խմբերին, հարցազրույցներին ու գիտաժողովներին՝ բոլորն ուղղված Հայաստանի ապագան հասկանալու և կերտելու խնդրին: Աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերության և տեղական բազմաթիվ հետազոտական կենտրոնների կողմից հետազոտություններ են կատարվել 14 թեմայի շուրջ։ Մշակվել է երկրի զարգացման 4 սցենար:
ՄՇԱԿՎԵԼ Է ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 4 ՍՑԵՆԱՐ