ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
Ամերիաբանկը «Ամերիա» ընկերությունների խմբի անդամ է և հայկական շուկայում առաջատար ու արագ զարգացող ֆինանսական և խորհրդատվական ընկերություններից մեկն է ` եզակի կորպորատիվ մշակույթով և բիզնեսի վարման ժամանակակից մեթոդներով:
Խումբը հիմնադրվել է 1998 թ.-ին, երբ «Ամերիա»–ն ստեղծվեց որպես տեղական շուկայի երիտասարդ նվիրված մասնագետներին միավորող` Հայաստանում առաջին մասնագիտական խորհրդատվական ընկերություններից մեկը: 2001 թ.-ին հիմնադրվեց «Ամերիա Ինվեստ»–ը՝ առաջիններից մեկը երկրում, որն առաջարկում էր ակտիվների կառավարման բանկային ծառայություններ: 2007 թ.-ին «Ամերիա»–ն` «Ամերիա Գրուփ Լիմիթեդ»–ի հետ համատեղ, հայտարարեց Հայաստանի զարգացող ֆինանսական հատվածի ամենաագրեսիվ ընդլայնման մասին:

Միջազգային անվանի կազմակերպությունների բազմաթիվ հեղինակավոր մրցանակները վկայում են Հայաստանի բանկային ոլորտում Ամերիաբանկի առաջատար դերի մասին: 2020 թ.-ի որոշ մրցանակներ ներկայացված են ստորև.

2020 թ.-ի տարվա բանկը Հայաստանում՝ ըստ «Financial Times», «The Banker» ամսագրերի

2020 թ.-ի Հայաստանի լավագույն ներդրումային բանկը ` ըստ «Global Finance»- ի

Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի անվանակարգերում հաղթող

Տարվա բանկը Հայաստանում՝ ըստ «EMEA Finance»- ի

«ԱՄԵՐԻԱ» ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
1998 թ.-ին հիմնադրված «Ամերիա»–ն Հայաստանի առաջատար խորհրդատվական ընկերություններից է, որը մեկ թիմի հովանու ներքո տրամադրում է մի շարք համապարփակ փաթեթային լուծումներ, որոնք ներառում են պետական և մասնավոր հաճախորդների համար անհատական կառավարման և հանրային խորհրդատվական ծառայություններ:
Մի շարք ոլորտներում իր մեծ փորձառությամբ և բարձր պրոֆեսիոնալ ու փորձառու թիմով ՝ «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը վստահելի գործընկեր է այսօրվա շատ հաջողակ ընկերությունների համար: Վերջին երկու տասնամյակների ընթացքում ոլորտի աստիճանական ընդլայնումը, լուսաբանումն ու մասնագիտական մակարդակի բարձրացումը «Ամերիա» խորհրդատվականին հնարավորություն տվեցին ստանալու միջազգային դերակատարի վարկանիշ: «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը 2013 թ.-ի ԵՄ Շրջանակային համաձայնագրի շահառուների և 2018 թ.–ի Արտաքին օգնության իրականացման շրջանակային պայմանագրային ծառայությունների տարբեր կոնսորցիումների անդամ է: Բացի այդ, վերջինս Միջազգային խորհրդատվական դաշինքի անդամ է. դաշինք, որն ամբողջ աշխարհում գործող անկախ խորհրդատվական և հետազոտական կազմակերպությունների ցանց է՝ ուղղված ձևավորվող տնտեսություններին զարգացման բարձրորակ խորհրդատվական ծառայություններ մատուցելուն։ 2019 թվականից սկսած՝ «Ամերիա» խորհրդատվական ընկերությունը Համաշխարհային ձեռնարկատիրության մոնիտորի (GEM) տեղական բացառիկ գործընկերն է Հայաստանում և իրականացնում է ձեռնարկատիրության ոլորտի հետազոտություններ` որպես Բաբսոնի քոլեջի (ԱՄՆ) և Լոնդոնի բիզնես դպրոցի (Մեծ Բրիտանիա) նախագիծ: