«ՀԱՅԱՍՏԱՆ 2041» ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
«Հայաստան 2041» ռազմավարական գնահատումը «McKinsey & Co»- ի կողմից իրականացվող հետազոտություն է, որի նպատակն է Հայաստանի համար մշակել 10-ամյա նախագիծ և 5-ամյա գործողությունների ծրագիր: Նախագիծը հիմնված է ավելի վաղ՝ 2001 թ.-ին «McKinsey & Co»-ի կողմից իրականացված «Հայաստան 2020» ռազմավարական սցենարների ստեղծման նախաձեռնության վրա և արտացոլում է Արցախյան պատերազմի և 2020 թ.-ի Covid-19-ի ազդեցությունը:
Նախագծի նպատակներն են` երկրի ներկայիս տնտեսական իրավիճակի ելակետի մշակում, 2041 թ.-ի համար Հայաստանի տեսլականի ձևավորում, առաջիկա տասնամյակների ընթացքում երկրի զարգացման առաջնահերթություն ունեցող տնտեսական սեգմենտների և կլաստերների ձևավորում և ոլորտային զարգացման ծրագրի մշակում:
Այս նախաձեռնության վերջնական պրոդուկտը երկրի համար կլինի մակրո տեսլական առաջիկա 20 տարիների համար և կներառի Հայաստանի զարգացման համար մի քանի կարևոր սոցիալ-տնտեսական նպատակների և խնդիրների մշակում, հինգ գերակա ոլորտների ախտորոշում և զարգացման ռազմավարության նախագիծ: Սա հետագա նախաձեռնությունների հիմքը կհանդիսանա, իսկ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական և մասնավոր-պետական գործընկերության նախաձեռնությունների ներդրումային որոշումների համար կդառնա ճանապարհային քարտեզ: