ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ > ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղի

Ստեփանակերտ-Շուշի ճոպանուղու գաղափարը ծագեց երկու քաղաքները կապող ժամանակակից զբոսաշրջային և տրանսպորտային միջոցի օգնությամբ տրանսպորտային ենթակառուցվածքները բարելավելու և Արցախի զբոսաշրջային ներուժը օգտագործելու նպատակից։ Այս մասշտաբի նախագծի իրականացումը պետք է նաև փոխակերպեր Արցախի մասին ընկալումները՝ ցույց տալով, որ դա կարող է լինել ոչ թե սոսկ մարդասիրական օգնության թիրախ, այլև խոշոր ժամանակակից ներդրումների վայր։

Էկո-գյուղ

«Էկո-գյուղ Նորագյուղ» հայեցակարգի նպատակն էր Ասկերանի շրջանում զարգացնել կրթության և կայուն զբոսաշրջության մի կենտրոն, որը կգրավի տեղական, ազգային և միջազգային զբոսաշրջիկներին, կհարգի տեղական ավանդույթներն ու սոցիալական կառուցվածքները, աշխատանքի հնարավորություններ կընձեռի տեղացիներին և շրջանի տնտեսական բարգավաճման երաշխիքներ կտա: Նախագծի հիմնական մարտահրավերներն են դեպի Արցախ զբոսաշրջության պահանջարկի խթանումը և հյուրընկալության կառավարման, շինարարության ու կայուն գյուղատնտեսության ոլորտներում գիտելիքների պակասը: Ուստի և նախագիծը ներառում է զբոսաշրջության ենթակառուցվածքի ձևավորում, մասնագիտական դպրոցի և էկո-մոդելով ագարակի զարգացում:

«Էկո-գյուղը» ներկայացնում է Արցախի գրավիչ կետերը և երկրի արժեքները միասնաբար՝ հսկայական պատմությունն ու յուրահատուկ մշակույթը, փառաբանում է երկիրը: Էկո-գյուղը ներգրավում է տեղի ժողովրդին՝ միաժամանակ հարմարվելով տեղանքին ու կլիմայական պայմաններին: Այս համապարփակ մոտեցմամբ, շրջանի զարգացումն օժտված է էկոտուրիզմի համաշխարհային ցուցադրություն դառնալու ներուժով:

Ծրագիրն ինտեգրվելու է Արցախի էկոհամակարգին՝ հիմնվելով այն գաղափարի վրա, որ հնարավոր է պահպանել անցյալն ու ավանդույթները և միևնույն ժամանակ հասնել տնտեսության ու կրթության զարգացման:

Ստեփանակերտի հյուրատուն

Գաղափարը Ստեփանակերտի հյուրատան ստեղծումն է՝ տարբեր այցելուներ ընդունելու և հատկապես բիզնես այցելուներին թիրախավորելու և MICE զբոսաշրջության զարգացմանն օժանդակելու նպատակով:

Շուշիի հին քաղաքի վերականգնում

Գաղափարը Շուշի քաղաքի պատմական թաղամասերի վերականգնման լայնամասշտաբ ծրագիրն էր՝ պահպանելով նրա մշակութային ժառանգությունը և ստեղծելով ներքին ու օտարերկրյա ճանապարհորդներին գրավող նոր ու սահուն կերպով ներդրված զբոսաշրջային ենթակառուցվածք:

Արցախի ազգային պարկ

Արցախում ազգային պարկ ստեղծելու նպատակը Արցախի եզակի կենսաբազմազանության պաշտպանությունն է և տարածքի առաջմղումը բնության վրա հիմնված զբոսաշրջության ու հանգստի բազմաթիվ հնարավորությունների համատեքստում։

Նախագծեր

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ