2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սկսեց Արցախի դեմ, որի հետեւանքով տուժեցին հազարավոր մարդիկ։ 90.000 մարդ ստիպված եղավ լքել իր տունը: «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրը մեկնարկեց 2020 թ. նոյեմբերին՝ օգնության ձեռք մեկնելու այս պատերազմի հետեւանքով մարդասիրական լուրջ ճգնաժամի առաջ կանգնած երեխաներին ու մեծահասակներին: Ի սկզբանե ուղղված լինելով պատերազմից տուժած մարդկանց հրատապ օժանդակություն տրամադրելուն՝ ավելի ուշ ծրագիրն սկսեց աջակցել հիմնականում այնպիսի նախագծերի, որոնք խթանում են տարածաշրջանի սոցիալական երկարաժամկետ զարգացումը:
2020 թ. նոյեմբերից «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրն իրականացվում է #AraratChallenge համաշխարհային շարժման միջոցով, որն ուղղված է մարդասիրական կարիքների բավարարմանը Հայաստանում եւ աշխարհասփյուռ հայ համայնքներում:
Ըստ «Ավրորա» մրցանակի նոր ռազմավարության՝ այն մրցանակի ֆոնդի մի մասն ուղղում է աշխարհի ամենասուր մարդասիրական ճգնաժամերից մեկի հաղթահարմանը, որտեղ մարդկային տառապանքը պահանջում է անհապաղ միջամտություն: Հաշվի առնելով արցախցիների խիստ կարիքները՝ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն իր 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակի միջոցներից 250.000 (25%) ԱՄՆ դոլար ուղղեց Արցախի մարդասիրական հրատապ խնդիրների հաղթահարմանը: «Ավրորայի» համահիմնադիրները կրկնապատկեցին այդ նվիրատվությունը՝ գումարի չափը հասցնելով 500.000 ԱՄՆ դոլարի:
Ծրագրի մեկնարկից ի վեր՝ «Ավրորան» 2.2 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ աջակցելով 93 նախագծի, որոնք իրագործվել են տեղի եւ միջազգային 70 գործընկերների կողմից: Սա ներառում է նաեւ 1 մլն ԱՄՆ դոլար նվիրատվությունը, որը տրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ աջակցելու պատերազմից տուժած մարդկանց օգնելու նրանց ջանքերին: «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրն ավարտվեց 2023 թ. հունիսի 30-ին:
«ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ» ԾՐԱԳԻՐՆ ՕԳՆԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 150.000 ՄԱՐԴՈՒ: ՆՐԱՆՑԻՑ ՇԱՏԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ԵՆ:

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
«Ավրորան՝ Արցախին» ծրագրերի գրեթե կեսը նախատեսված է կարիքավոր անձանց հագուստով, վառարաններով, կացարանով, անկողնային պարագաներով, սնունդով, գյուղատնտեսական ապրանքներով, առաջին անհրաժեշտության պարագաներով, հիգիենայի պարագաների փաթեթներով, պարենով, գազաբալոններով և կահույքով ապահովելու համար։
Այս ծրագրով նաև համակարգիչներ են տրամադրվել լսողական խնդիրներ ունեցող երեխաներին, տեղահանված երեխաներին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու թատերական ներկայացումների և զվարճանքների, ինչպես նաև Ամանորյա նվերներ են ուղարկվել Արցախի երեխաներին։

«ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ»
Ավելի քան 500 մարդ տարբեր երկրներից, ինչպես նաև 12 կորպորատիվ ընկերություններ, դարձան «Գաղտնի» Ձմեռ պապեր Արցախի երեխաների համար՝ իրագործելով նրանց ամանորյա ցանկությունները:

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
Առողջապահական ծրագրերը ներառում են Արցախի բժշկական հաստատություններում Հայաստանից և արտասահմանից մասնագետների ներգրավումը, ստորին վերջույթների պրոթեզավորման նպատակով գործիքների և նյութերի ձեռքբերումը, վիրավոր զինվորներին օրթոպեդիկ պարագաների, ծերերին կենսականորեն կարևոր դեղերի, Արցախի համար նոր շտապ օգնության մեքենաների, զինծառայողներին և նրանց ընտանիքներին հոգեբանական աջակցության, տեղաշարժման խնդիրներ ունեցող վիրավոր զինվորներին տեղափոխման սարքավորումների տրամադրումը, շարժական կլինիկայի զարգացումը՝ վիրավորներին առողջապահական ծառայություններ մատուցելու նպատակով, Արցախում երեխաների և չափահասների վերականգնումը, պատերազմական և հետպատերազմական համատեքստում ցավազրկման և հոգեկան առողջության պահպանման նպատակով Արցախում բուժաշխատողների համար ասեղնաբուժության ոլորտում վերապատրաստման ծրագրերը, Արցախի և Հայաստանի դժվար հասանելի վայրերում տեղաշարժման սահմանափակումներ ունեցող վիրավորված զինծառայողների բնակարաններում բժշկական ծառայության կազմակերպումը և այլն։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ/ ՄՇԱԿՈՒՅԹ
Կրթական/մշակութային ծրագրերի նպատակն է Արցախի երիտասարդ կանանց և երեխաների համար սպորտային և կրթական ծրագրերի կազմակերպման նպատակով տարածքների ստեղծումը, Արցախի սահմանային գյուղերում բնակվող երեխաների համար ուշուի դասընթացների կազմակերպումը, դրամատիկական արվեստի վերաբերյալ երկլեզու սեմինարի (ֆրանսերեն-հայերեն) կազմակերպումը, պատերազմից տուժած և վերջերս տեղահանված համայնքի անդամներին աջակցելու նպատակով Արցախում և սահմանային գոտիներում ֆուտբոլային ակադեմիաների բացմանը նպաստելը, ինչպես նաև տեղահանված անձանց համար մասնագիտական խոհարարական դասընթացների կազմակերպումը և այլն։


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Այս ոլորտի ծրագրերը ներառում են պատերազմի ընթացքում Հայաստանում նախագծված և արտադրված վերականգնողական սարքավորումների արտադրությունը, ինչպես նաև Հայաստանում տեղահանված անձանց համար աշխատատեղեր ստեղծող փոքր բիզնեսին աջակցությունը, տեղահանված երիտասարդությանը տնտեսական արտոնությունների տրամադրումը, մարդասիրական ճգնաժամի մեղմացման և Արցախի տնտեսության զարգացման համար Սփյուռքի ռեսուրսները ներգրավելու նպատակով առցանց հարթակի զարգացումը, տեղահանված անձանց մասնագիտական վերապատրաստումն ու նոր աշխատանքային հնարավորությունները, «Պատրաստված է Արցախում» ապրանքանիշը, մարդասիրական կարիքների գնահատման մասով հարցումը, վիրավոր զինվորների սոցիալական ինտեգրման ծրագիրը և այլն։

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
Այս ծրագրերը նպաստում են բնակարանների վերակառուցմանը, Արցախի հիվանդանոցային տեխնիկայի, դպրոցների և մանկապարտեզների վերականգնմանն ու վերանորոգմանը, Մարտունիում քաղաքային ենթակառուցվածքի վերականգնմանը, դպրոցներին ու մանկապարտեզներին պարենի տրամադրմանը, Մարտունու շրջանի Ճարտար հիվանդանոցի վերականգնմանը, Թաղավարդ և Դաշուշեն գյուղերում ջրամատակարարման վերականգնմանը և Արցախում էլեկտրականությունից զրկված համայնքներին դիզելային գեներատորների տրամադրմանը։
Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN