ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

ԱՎՐՈՐԱ ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«1915-Ի ԿԱՆԱՅՔ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ֆիլմը պատմում է այն կանանց ոգեշնչող պատմությունների մասին, որոնք ենթարկվել են բռնության, խոշտանգումների և բռնաբարությունների Հայոց ցեղասպանության ժամանակ, սակայն նրանք մաքառել են և աշխարհին ներկայացնել իրենց պատմությունները և ցեղասպանության ժամանակ հայերի կրած տառապանքները:

«TUMO4AURORA» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«Tumo4Aurora»-ն գործարկվեց ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ՝ կոչ անելով կենտրոնի 10․000 ուսանողներին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակի ստեղծարարական հիմնական տարրերի համար ներկայացնել իրենց լավագույն դիզայնը: Չորս հատուկ սեմինարների միջոցով ԹՈԻՄՈ-ի ուսանողները մշակեցին իրենց նախագծերը «Ավրորա» մրցանակի գավաթի, պատկերի և գրաֆիկական տարրերի համար: Ուսանողների աշխատանքները ներկայացվեցին «Ավրորա» մրցանակաբաշխության պաշտոնական արարողության ժամանակ:

«AURORA» ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«AURORA» գեղարվեստական մրցույթը հայտարարվեց 2017 թ.-ի հունվարին՝ 7-14 տարեկան երեխաների համար: Մրցույթում ներկայացվեցին հազարից ավելի աշխատանքներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Վրաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վենեսուելայից և Ֆրանսիայից:

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների ընթացքում եզակի երաժշտական բովանդակություն են ստեղծել Հայաստանի և արտերկրի նշանավոր երաժիշտները:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ․ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ, ՓՈՐՁ, ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Ֆիլմը ներկայացնում է շուրջ 17 հազար ձեռագրերի հավաքածուն, որը ներառում է հին և միջնադարյան հայկական գիտության և մշակույթի գրեթե բոլոր ոլորտները:

«ԱՎՐՈՐԱ» ՆԵՐԱԾԱԿԱՆ ՖԻԼՄ

Էրիկ Նազարյանի «Ավրորա» ֆիլմը պատմում է հայ ազգի և Ավրորա Մարդիգանյանի մասին՝ որպես լույսի և հույսի խորհրդանիշ ամբողջ սերնդի համար:

«AURORA» ՖՈՏՈ- ԵՎ ՏԵՍԱՄՐՑՈՒՅԹՆԵՐ

2017 թ.-ի մայիսին «Դալան» ցուցասրահում՝ «Ավրորա» նախաձեռնության միջոցով, բացվեց «Մարդկությունն աչքերով» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որտեղ «Ավրորա» ֆոտոմրցույթին ներկայացված էին 13 երկրից 23 լուսանկարչի 28 լուսանկար:

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ