Դիլիջանի արվեստների նախաձեռնությունը տարբեր բաղադրիչներից կազմված ծրագիր է, որը ձգտում է Դիլիջանի և հայկական մշակույթի միջազգային մակարդակի բարձրացմանը` աջակցություն ցուցաբերելով Սփյուռքի արվեստագետների աշխատանքների ներկայացմանը աշխարհի առաջատար ցուցահանդեսներում և մշակութային խոշոր միջոցառումներում:
Դիլիջանի արվեստի նախաձեռնությունն օժանդակել է «Հայություն» խորագրով Հայաստանի ազգային տաղավարին Վենետիկի 56-րդ բիենալեում, որն արժանացել է «Ոսկե առյուծ»-ի՝ ազգային տաղավարի հնարավոր բարձրագույն պարգևին, և հայկական ծրագրին Ստամբուլի 14-րդ բիենալեում ՝ նվիրված հայոց պատմության և վնասվածքների ժամանակակից հետազոտություններին։
Դիլիջանի արվեստների դիտարան
2016 թ.-ին գործարկվեց «Դիլիջանի արվեստների դիտարան» (ԴԱԴ) փորձարարական միջառարկայական հետազոտական կենտրոնը, որի նպատակն է Դիլիջանում մշակել արվեստի և բարձրագույն կրթության նոր մոդելներ: Դիլիջանի արվեստների նախաձեռնության կազմակերպած առաջին խոշոր միջազգային միջոցառմանը ԴԱԴ-ը Հայաստանում համախմբել էր արվեստագետների, մշակույթի պատմաբանների և բնապահպանների միջազգային խմբին:
Դաշտային աշխատանքները ներառում են հետազոտական ոճ, արհեստներ, գրաֆիկա, երաժշտություն, կոմպոզիցիա և աստղագիտություն, խորհրդային ճարտարապետություն և դիզայն, խոհարարական գիտելիքներ, 20 -րդ դարի հիշողությունների արխիվացում և փոխանցում, ամայի վայրեր, բուսաբանություն և գոյատևման ապագա արտադրանք: Դիլիջանում անցկացվեց երկօրյա հանրային միջոցառում, որի արդյունքները ներկայացվեցին մի շարք միջոցառումներով, ինչպիսիք էին ամբողջ գիշեր հնչած սիմֆոնիան, խոհարարական տոնախմբությունները, ներկայացումներն ու ցուցահանդեսները, ինչպես նաև միջազգային կլոր սեղանի բանավեճը արվեստի ապագա ակադեմիայի վերաբերյալ:
«ԱՓ» ԴԻԶԱՅՆ ՏԱՂԱՎԱՐ
2017 թ.-ի մայիսին Երևանում բացվեց «ԱՓ» առաջին դիզայն տաղավարը: Նախագիծն իրականացվել է ԴԱԴ-ի նախաձեռնությամբ: Հուլիսից տաղավարը մեկնեց Դիլիջան և բաց մնաց ամբողջ ամառ: Դիլիջանում տաղավարը կազմակերպվել էր «Տուն Արմենի» հյուրատանը հարող տարածքում:
Տաղավարում ներկայացվեցին Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Իրանից և Բրազիլիայից շուրջ 25 հայազգի դիզայներների աշխատանքներ։ Ներկայացված աշխատանքները ներառում էին կահույքի և արտադրանքի ձևավորում, նորաձևություն և աքսեսուարներ, մանկական ապրանքներ և գրաֆիկական ու գեղարվեստական տպագրություններ: Որոշ նմուշներ ստեղծվել են հատուկ տաղավարի համար:
«ԱՓ» դիզայն տաղավարը նպատակ ուներ ընդլայնելու դիզայնի ըմբռնումը Հայաստանում և, գրագետ սպառող հասարակություն կրթելով, ցույց տալու, որ դիզայնը սոցիալական գործընթաց է, «art de vivre» և ոչ թե պարզապես ապրանք: Հայաստանի և Սփյուռքի հայազգի կայացած երիտասարդ դիզայներների արտադրանքը պատվիրելով, ցուցադրելով և վաճառելով՝ տաղավարը Հայաստանում մտադիր է բարձրացնել ժամանակակից դիզայնի մասին իրազեկությունը, վերակենդանացնել արհեստագործությունը և խթանել համակողմանի աշխատանքը:
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐԽԻՎ
«Համայնքի արխիվ» նախագիծը հանրության համար մատչելի լուսանկարների, փաստաթղթերի և արխիվային այլ առարկաների առցանց գրացուցակ է՝ կապված Դիլիջանի պատմությանը 19-րդ դարից մինչև այսօր, և հնարավորություն է տալիս հավաքելու, արխիվացնելու և ներկայացնելու ընտանեկան ու քաղաքային արխիվներ: Սա ինտերակտիվ հարթակ է, որը դիլիջանցիներին և այլ անհատների, որոնք ցանկանում են հավաքել և պահպանել ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր պատմությունները, հուշերը և վկայությունները, հրավիրում է ստեղծելու քաղաքի հավաքական պատմության բազմաշերտ մատուցում:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Դիլիջանի միջմշակութային փոխանակման ծրագիրն իրականացվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ» ծրագրի շրջանակներում:
Դիլիջանի միջմշակութային փոխանակման ծրագիրը լրացնում է քաղաքի վերածննդի մեր ծավալուն նախագիծը և արտացոլում է տեղական համայնքը զարգացնելու, մշակութային երկխոսությունը խթանելու և Հայաստանի՝ որպես կրթական ու մշակութային հանգույցի դերը բարձրացնելուն ուղղված մեր հանձնառությունը:
Դիլիջանի միջմշակութային փոխանակման ծրագրի ալիքը հանդիսացավ «Գլոբալ ռեզոնանսներ» ցուցահանդեսի հայաստանյան բաժինը գործընկերոջ տարածքում՝ Բեռլինի «Համբուրգի կայարան» (Համբուրգեր Բանհոֆ) պատկերասրահում: Ցուցադրություններն ընդգրկում էին Դիլիջանի արվեստների դիտարանում ծնված արվեստի աշխատանքների և ուսումնասիրությունների յուրօրինակ ընտրանի, որը ստեղծվել էր որպես Դիլիջանի արվեստների նախաձեռնության համալիր ծրագրի մաս և 15 երկրներից արվեստագետներին ի մի էր բերել Դիլիջանում։ Ներառված էին նաև Դիլիջանի մասին արխիվային կարևոր նյութեր:
100 ԿՏԱՎ
2015 թ.-ի մայիսին Հայաստանի Ազգային ժողովում կազմակերպվեց ցուցահանդես՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Նկարներն ընտրվել էին ձեռներեց-բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից:
Ցուցահանդեսը ներկայացնում էր հայ և ռուս նկարիչների աշխատանքներ՝ նվիրված պատերազմի, հաղթանակի և խաղաղության թեմաներին: Նկարների հավաքածուն, որը ներառում էր 100 կտավ, պատկանում է շուրջ 30 նկարիչների, այդ թվում՝ սոցռեալիզմի ականավոր ներկայացուցիչների վրձիններին, ինչպիսիք են Ալբերտ Պապիկյանը, Ալեքսանդր Տարենկոն, Դմիտրի Նալբանդյանը, Վիկտոր Աբրահամյանը, Նիկոլայ Տրոշինը, Գևորգ Կոտյանցը, Անդրեյ Բանտիկովը, Ռուբեն Զախարյանցը և այլք:
2017 թվականի մայիսին դրանք ցուցադրվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսն անցկացվեց «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության տոնակատարությունների շրջանակում: Ցուցահանդեսն իր այցելուներին՝ երևանցիներին և մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերին հնարավորություն տվեց ծանոթանալու նշանավոր այն արվեստագետների աշխատանքներին, որոնք ապրել և ստեղծագործել են մի երկրում, որն աշխարհի քարտեզի վրա այլևս գոյություն չունի:
Նկարների հավաքածուն, որը «To Armenia with Arts» հիմնադրամին են նվիրել Ռուբեն Վարդանյանը, Վլադիմիր Ավետիսյանը և Վլադիմիր Նեկրասովը, բաղկացած է 100 նկարից։ Նկարների հեղինակները խորհրդային շրջանի շուրջ 30 նկարիչներ են, այդ թվում՝ սոցիալիստական ռեալիզմի հայտնի ներկայացուցիչներ, որոնց աշխատանքները ցուցադրվել են ԽՍՀՄ-ի և արտերկրի բազմաթիվ ցուցահանդեսներում։
Նկարները ցուցադրվել են նաև Դիլիջանում, Գորիսում և Շուշիում:
Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN