Դիլիջանի համայնքային կենտրոնի առաքելությունն է կրթված, ներգրավված և ներառական համայնքի ձևավորումը՝ բնակիչների կարողությունների հզորացմամբ և ողջ կյանքում ուսանելու ոգեշնչման միջոցով: Կենտրոնի ծրագրին մասնակցում են տարբեր տարիքի հազարավոր մարդիկ:
Կենտրոնը Դիլիջանում ծրագրեր իրականացնելու հարթակ է ծառայում այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսիք են` ՀԲԸՄ-ն, «Birthright Armenia»-ն, «Լույս» հիմնադրամը, UWC շրջանավարտները, «Դասավանդի’ր, Հայաստան»–ը, «Flex»–ը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, «TeachSurfing»-ը և այլն:
Կենտրոնի կրթական ոլորտի շրջանակներում իրականացվում են հետևյալ կանոնավոր և կարճաժամկետ ծրագրերը. լեզվի ստուդիաներ 5-45 տարեկանների համար, համակարգչային դասընթացներ մեծահասակների և տարեցների համար, սոցիալական դիզայնի ուսուցում Դիլիջանի դեռահասների համար, սպորտային խմբեր`, ներառյալ յոգայի, թենիսի, լողի, ֆուտբոլի (նաև կանանց ֆուտբոլի), բասկետբոլի և վոլեյբոլի բաժինները UWC Դիլիջան քոլեջի ուսանողների և ուսուցիչների հետ միասին, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և համակարգչային գիտության գիտական և հետազոտական ծրագրեր UWC Դիլիջանի ուսանողների և տեղացի դեռահասների խառը խմբերի համար, միջազգային և տեղի մասնագետների բաց դասախոսություններ տեղացիների համար, ամառային կրթության ցերեկային ճամբարներ 8-13 տարեկան երեխաների համար, կարճաժամկետ միջազգային կրթական ծրագրեր, առցանց հարթակի դասավանդման ծրագրերում վերապատրաստվող ուսուցիչներ և այլն:
Կենտրոնի աշխատանքի մշակութային տարածքը ներառում է պարի, թատրոնի և երգչախմբի ստուդիաներ, արվեստի դասեր, «Նազանի» պարային ու «Լուսէ» վոկալ համույթները, փողոցային արվեստի ծրագրեր, արվեստի միջոցով հատուկ կարիքներ ունեցող մարդկանց խնդիրների բարձրացման նախագծեր, ավելի քան 80 բաց միջոցառում (Զատկի տոնավաճառներ, էլեկտրոնային երաժշտության փառատոններ, պարային փառատոններ և այլն):
Մասնագիտական զարգացման շրջանակներում կենտրոնն իրականացնում է դասընթացներ հաջող ինքնակենսագրական ամփոփագրեր գրելու և բիզնեսի հաղորդակցման հիմնական հմտությունների զարգացման ու Microsoft Office փաթեթների օգտագործման վերաբերյալ, հատուկ վերապատրաստում Դիլիջանի քաղաքապետարանի ներկայացուցիչների և քաղաքի հասարակական կազմակերպությունների կարծիքի հարցման մշակման, անցկացման և վերլուծության վերաբերյալ, դասընթացներ Դիլիջանի կանանց բիզնես սկսելու համար, լրագրողական հիմունքների դասընթացներ Դիլիջանի պատանիների համար, սոցիալական ձեռնարկատիրական նախագծերի ծրագրման դասընթացներ, Դիլիջանի ազգային պարկի համար արկածային զբոսաշրջության ուղեցույցների պատրաստման դասընթացներ:
Դիլիջանի համայնքային կենտրոնը սատարում է տեղական նախաձեռնությունները, ինչպիսիք են ֆուտբոլի և վոլեյբոլի Դիլիջանի առաջնությունները, քաղաքի մաքրմանն ու բարեկարգմանն ուղղված համաքաղաքային միջոցառումները, Կամավորների ակումբը, անապահով ընտանիքների երեխաներին աջակցելու համար ամենամյա դրամահավաքը և ուսումնական նյութերի հավաքումը, քաղաքի շախմատի բաց առաջնությունը, կատարումներ (ներառյալ միջազգային) և այլ միջոցառումներ:
Դիլիջանի համայնքային կենտրոնը միացել է Հայաստանում «DVV International»-ի մշակած Մեծահասակների կրթության կենտրոնների ցանցին: Ցանցի նպատակն է մեծահասակների համար ուսուցման հնարավորությունների խթանումը՝ խրախուսելով նրանց մասնակցությունը մշակութային, սոցիալական ու տնտեսական գործընթացներին:
«Գյուղական համայնքների աքսելերացման» ծրագիրը հատուկ նախագծվել է Դիլիջանի գյուղական համայնքների բնակիչների համար՝ օգնելու հմտությունների ու գիտելիքների զարգացմանելունը, որոնք ուղղակիորեն կկիրառվեն իրենց սեփական բիզնեսների մեջ:
Իրականացվել են քաղաքի զարգացման մի շարք ծրագրեր, որոնցից են բասկետբոլի նոր խաղահրապարակի բարեկարգումը, ծառատունկը, Դիլիջան համայնքի տարածքի մաքրումը և աղբամանների ներկումը:
2017 թվականին Դիլիջան համայնքային կենտրոնը դարձավ «Diamond Challenge» միջազգային մրցույթի պաշտոնական գործընկերը՝ այդ մրցույթն առաջին անգամ բերելով Հայաստան: Մրցույթի հաղթողներն իրենց բիզնես գաղափարներն են ներկայացրել ԱՄՆ-ում: Ընդհանուր հաշվով իրականացվել է 60 բիզնես գաղափար:
Դիլիջանի համայնքային կենտրոնն իրականացրել է ծրագրեր արցախցիների համար: 2020 թ.–ի հոկտեմբերից Դիլիջանի համայնքային կենտրոնն սկսեց հագուստ, կոշիկ, առաջին օգնության ապրանքներ ստանալ տարբեր գործընկեր կազմակերպություններից ու անհատներից՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար: Կենտրոնը, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, կազմակերպեց տարբեր միջոցառումներ, դասընթացներ, ամանորյա միջոցառում Արցախի երեխաների համար, Զատկի տոնի միջոցառում, խաղեր և այլն:
Սուրբ ծննդյան տոնի միջոցառման ընթացքում Արցախից 41 երեխա նամակ գրեց Ձմեռ պապին և նվերներ ստացավ նրանից, կատարեց գիտափորձեր և ասյլն: Արցախցի երեխաները հաճախում են կենտրոնի երգչախմբի և պարի դասերին:
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ «ԼՈՒՍԷ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲ
Դիլիջանի համայնքային կենտրոնի «Լուսէ» երգչախումբը 2014 թ.-ին ստեղծել է խմբավար Սերինե Խաչատրյանը: Մինչ օրս երգչախմբում ներգրավվել են ավելի քան 50 երիտասարդ և երեխա: Երաժշտական խմբի երգացանկը ներառում է հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների մանկական ստեղծագործություններ, ինչպես նաև հայկական ժողովրդական երգեր: «Լուսէ» երգչախումբն ակտիվորեն մասնակցում է համայնքային մշակութային միջոցառումներին Հայաստանում և արտերկրում: 2016 թ.-ին «Լուսէ»-ն համերգային ծրագրով հանդես եկավ Թբիլիսիի Հայ Աառաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի և կրթության կենտրոնում: 2018 թ.-ին «Լուսէ» երգչախումբը`, «Նազանի» պարային համույթի հետ միասին, հանդես եկան Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված համերգային ծրագրում, իսկ 2019 թ.-ին, որպես «Միջազգային երգչախմբի» մասնակից, երգչախումբը համերգներով այցելեց Հայաստանի, Վրաստանի և Աբխազիայի քաղաքներ:
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ
Դիլիջանի համայնքային կենտրոնի թատերական ստուդիան 2014 թ.-ին հիմնադրել է Վահան Բադալյանը: Ստուդիայի երիտասարդ ուսանողները սովորում են դերասանի վարպետություն, բեմական խոսք և շարժուձև, մասնակցում են քաղաքային և շրջանային միջոցառումներին: Ամեն տարի համայնքային կենտրոնում ցուցադրվում է «Իրական հեքիաթ» ինտերակտիվ թատերական ներկայացումը, որին մասնակցում են Դիլիջանի շուրջ 500-600 երիտասարդներ: 2021 թ.-ին համայնքային կենտրոնում բացվեց Դիլիջանի Ներառական թատրոնը: Արդեն կայացել է «Իմ կյանքի գույները» առաջին ներկայացումը: Ծրագրի նպատակն է թատերարվեստի միջոցով հաշմանդամություն ունեցող երեխաներին և երիտասարդներին ներգրավել քաղաքի մշակութային և սոցիալական կյանքում, կրթել նրանց, թատրոնի միջոցով փոխանցել գիտելիքներ աշխարհի և մարդու մասին, ձևավորել արժեքներ և վարքագծի հիմունքներ ժամանակակից հասարակության մեջ:
Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN