Դիլիջանը Հայաստանի շուրջ զբոսաշրջային յուրահատուկ հանգույցի / շրջանաձև երթուղու մեջ (Դիլիջան, Սևան, Արցախ, Տաթև, Երևան, Գյումրի) աշխարհագրական կենսական տարր է, որտեղ յուրաքանչյուր հանգույց հանդես է գալիս որպես «կայան» և մի վայր, որտեղ զբոսաշրջային ծառայություններ ու համապատասխան ենթակառուցվածքներ են կենտրոնացած։ Զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում վերջինս զգալի աճ է գրանցել:
Վերջին ութ տարվա ընթացքում Դիլիջանում 8 անգամ ավելացել է մանրածախ խանութների թիվը, սրճարանների և ռեստորանների թիվն աճել է 4 անգամ, հյուրանոցների և հյուրատների թիվն ավելացել է 3,5 անգամ, կրկնապատկվել է հյուրընկալման ընդհանուր կարողությունը:
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐԵՆՔ
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խթանման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2015 թ.–ի օգոստոսի 1-ից՝ օրենսդրական հիմք ստեղծելով Դիլիջանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու համար: Հետագայում ջանքեր ուղղվեցին դրա հիմնական դրույթների մասին լայն հասարակության իրազեկվածության բարձրացմանը, ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների տարբեր շերտերի հետ աշխատանքը:
ԳԵՏԱՓՆՅԱ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԴԻԼԻՋԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԼԱՆ
Դիլիջանի քաղաքապետարանի հետ համատեղ, մենք նախաձեռնեցինք Դիլիջան քաղաքի և Աղստև գետից այն կողմ գտնվող տարածքի փոփոխությունների ծրագիր, որը ներառում էր նաև UWC Դիլիջան քոլեջի, Կալինինո և Նաբերեժնի փողոցների տարածքները, և սկսեցինք այդ տարածքների գոտավորմանն ուղղված աշխատանքներ: Գոտավորման պլանի մշակման շրջանակներում իրականացվել են առկա պատմաճարտարապետական հուշարձանների գույքագրման, դրանց պահպանման ու վերականգնման աշխատանքներ:
Քաղաքի զարգացման լայնածավալ ծրագիրն ուղղված է տեղացիների և զբոսաշրջիկների համար ժամանցի/հանգստի, զվարճության, մարզական միջոցառումների ենթակառուցվածքների ստեղծման ռազմավարական նպատակներին՝ միջազգային փորձի և մոտեցումների կիրառմամբ, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը, «մաքուր ուրբանիզմի» և «կանաչ ուրբանիզմի» օգտագործմանը, տնտեսական գործունեության խթանմանը՝ քաղաքաշինության նոր սկզբունքների և կանոնների, ներառյալ «էներգիայի խնայողության» և «խելացի տուն» հասկացությունների կիրառմամբ:
Տեղի բնակիչներն ակտիվորեն ներգրավված են եղել քաղաքի զարգացման ծրագրի մշակման գործում:
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Որոշ էական գաղափարներ են մշակվել և առաջարկվել տեղական իշխանություններին։ Դրանցից է Դիլիջան քաղաքի կառավարչի հայեցակարգը՝ պետություն-մասնավոր գործընկերության տեսքով, Դիլիջան-Երևան-Դիլիջան երկաթգծի վիճակի գնահատումը և ճանապարհի արդիականացման գործողությունների ծրագրի և բյուջեի վերաբերյալ առաջարկությունները, Դիլիջան-Երևան-Դիլիջան թունելի հիմնանորոգման առաջարկը և այլն:
ՀԱՆՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
ԴԻԼԻՋԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ
ժամանակին Դիլիջանում գործել է հինգ եկեղեցի, սակայն դրանք ժամանակի ընթացքում ավերվել են: Այսօր դիլիջանցիների հոգևոր կենտրոնը գտնվում է «Հին Դիլիջան» հյուրանոցային համալիրի շենքերից մեկում, որտեղ տեղի են ունենում եկեղեցական արարողություններն ու ծեսերը:
Նոր, վերածնված Դիլիջանի դիմանկարին պայծառ շունչ կհաղորդի եկեղեցին, որի շինարարությունն սկսվել է 2015 թվականին: Հայտնի ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի նախագծած տաճարը կառուցվում է քաղաքի կենտրոնում ՝ Աղստև գետի աջ ափին:
Եկեղեցու կառուցումը Դիլիջանի զարգացման ծրագրի մաս է կազմում և առանցքային տարր է գետի մերձափնյա գոտու բարելավման գործում: Վերակառուցված այգու կողքին գտնվող եկեղեցին կդառնա զարգացող զբոսաշրջային ենթակառուցվածքի խորհրդանշական կառույց և քաղաքի նոր տեսարժան վայր: Բացի օգնելուց, որ Դիլիջանի համայնքը վերագտնի իր հոգևոր և կրոնական կենտրոնը, կնպաստի նաև քաղաքային ենթակառուցվածքների բարելավմանը և եկեղեցուն կից տարածքների զարգացմանը:
ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻ
Վերջին տասնամյակներում Դիլիջանի քաղաքային զբոսայգին անբարեկարգ վիճակում էր։ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամն ընդունել և առաջնորդել է տարածքը իր նախկին փառքին վերադարձնելու, վերանորոգման, վերականգնման և վերազինման անհրաժեշտությունը` կրկին ստեղծելով հանգստի անվտանգ տարածքներ, որոնցից կարող է օգտվել ողջ համայնքը: Աղստև գետի երկայնքով տարածվող զբոսայգում արդեն տեսանելի են այդ բարելավումների արդյունքները: Իրականացվել է լանդշաֆտային զգուշավոր դիզայն, և այգու տարածքում հարթվել են հին ու նոր ճեմուղիներ։ Մանկական խաղահրապարակը ձևափոխվել է, իսկ փողոցային կահավորումը՝ լուսավորությունը, նստարանները, զբոսայգին դարձրել են հյուրընկալ և գրկաբաց վայր։
Դիլիջանի ամենակենտրոնական հատվածում գտնվող Թիվ 2 սրճարանից վարով ձգվող լիճը քաղաքի հետ շփման առաջին կետերից է և հանգստի առանցքային գոտի` ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Գիտակցելով այս հատվածի կարևորությունը՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը մշակել է եռափուլ ծրագիր` ընդլայնելու լճի հիմնական մասի ընդլայնումը, գեղեցկացնելու և ամբողջովին միաձուլելու շրջակայքին և գեղեցկացնելու, ինչպես նաև` դրա շուրջ զարգացնելու մշակութային և ժամանցային գործունեության զարգացում:
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՐԶԱԴԱՇՏ
Սոցիալական այս նախաձեռնության շրջանակում կվերանորոգվի ներկայիս մարզադաշտը՝ դառնալով ժամանակակից կենտրոն, որտեղ հնարավոր կլինի անցկացնել շրջանային և միջազգային հանդիպումներ: Վերակառուցված մարզադաշտը կարող է ծառայել նաև որպես սպորտային այլ միջոցառումների, ինչպես նաև մշակութային, ժամանցային, կրթական ու հասարակական միջոցառումների հյուրընկալման վայր:
RIVER-BED CLEANING AND RESTORATION
ԳԵՏԻ ՀՈՒՆԻ ՄԱՔՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Նախագծի նպատակն է գետի աղտոտվածության մակարդակի նվազեցումը և տարածքի վերածումը տեղացիների ու զբոսաշրջիկների համար հրապուրիչ գոտու, ինչպես նաև գետի հունի աղտոտման հնարավոր պատճառների բացահայտումը և այդ պատճառների վերահսկման ծրագրի մշակումը` ապահովելով համապատասխան լանդշաֆտային լուծումներ և ապավինելով էկո-կատարելության սկզբունքին:
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
«ՏՈՒՆ ԱՐՄԵՆԻ» ՀՅՈՒՐԱՏՈՒՆ
Քաղաքի պատմական ճարտարապետության հիմունքով կառուցված «Տուն Արմենին» վերանորոգել է քարե կիսաքանդ տունը՝ ստեղծելով ժամանակակից գողտրիկ հյուրատուն: Վերանորոգված հյուրատունը նպատակ ունի սահմանելու պատմական վերականգնման բարձրագույն չափանիշներ և իր ավանդը ներդնելու քաղաքի պատմական հյուսվածքի մեջ: Դիզայնի բնույթը տեսանելի է ամբողջ քաղաքում և այդուհետև վերարտադրվել է այլ նորոգումներում, որոնք խուսափում են ժամանակակից շինանյութերից՝ հանուն քաղաքաշինական այն տիպաբանության, որոնցով այդքան հպարտ է Դիլիջանը։
ԹԻՎ #2 ՍՐՃԱՐԱՆ
Թիվ #2 սրճարանը Տավուշի մարզի առաջին երիտասարդական և համայնքային սրճարանն է: Վերջինս տեղացի պատանիների համար մասնագիտական արժեքավոր փորձ է: Հասկանալով նման տեսակի նախաձեռնության արժեքը՝ երիտասարդ աշխատուժը կրկին շահույթը ներդրել է քաղաքում նույնանման կրթական և սոցիալական նախաձեռնությունների մեջ: Դիլիջանում կանանց գլխավորությամբ իրականացվող սոցիալական ձեռնարկատիրության այս առանձնահատուկ ծրագրին աջակցելու համար Թիվ #2 սրճարանում ներդրվել է դուրս տանելու նոր, ամբողջական ճաշացանկ:
ԴԻԼԻՋԱՆԻ «ՎԵՐԵՎ» ՊԱՐԱՆԱՅԳԻՆ
«Վերև» պարանայգու կառուցումը ամբողջությամբ փոխել է միջավայրը: Դիլիջանում արկածային զբոսաշրջության զարգացման համար դա դարձել է այլընտրանքային և նորարարական լուծում, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության նոր մոդել` պահպանելով հանրային կանաչ տարածքները և ակտիվ ժամանցի սիրահարների համար ստեղծելով նոր միջավայր:
«Վերև» պարանայգին, Դիլիջանի քաղաքային զբոսայգու այցելուների աճող պահանջը բավարարելու նպատակով, ներդրել է փոքրահասակ տարիքի (3 տարեկան+) երեխաների համար նախատեսված նոր դասընթաց: Պարանայգում երեխաներն անմիջականորեն առնչվում են բնությանը. մի բան, որ անհրաժեշտ է մանկության առողջ զարգացման և ֆիզիկական ու մտավոր առողջության համար:
Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN