Ռուբեն Վարդանյանի և Նունե Ալեքյանի հեղինակած «Ճամփաբաժանին» ձեռագիրը Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի մասին խոսելու հրավեր է: Հեղինակները ընթերցողին են ներկայացնում հայերի և Հայաստանի ճակատագրով մտահոգ մի խումբ մարդկանց երկար տարիների քննարկումների ու բանավեճերի արդյունքները, հաղորդում ապագայի իրենց տեսլականը, խոսում այդ ապագան կերտելու իրենց նախագծերի մասին և ձգտում ընդլայնել վստահության շրջանակը:
2017 թվականին մեկնարկած նախագիծը նպատակ ունի քննարկման մեջ ներգրավելու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի նկատմամբ՝ համատեղ ուրվագծել ու համար ձեռք բերման արժանի ապագայի պատկերը: Հեղինակները հույս ունեն ընթերցողների հետ քննարկելու երկրի և ազգի զարգացման հնարավոր վեկտորներն ու մոդելները, կշռադատելու դրանց առավելություններն ու թերությունները և համատեղ սթափ գնահատման հիման վրա առաջարկելու այնպիսի մոդել, որն առավել արդյունավետությամբ կարող է բարեկեցություն, անվտանգություն և ազգային ինքնության պահպանում ապահովել 21-րդ դարում: Նախագծի հեղինակների կարծիքով, զարգացման հնարավոր ցանկացած մոդել պետք է վերլուծվի այս երեք հիմնական գործոնների հարաբերակցության առումով: Գոյություն ունեցող ամենատիպական մոդելներն են մետրոպոլիսի և ծայրագավառի, հաբային տնտեսության և պարկուճի մոդելները: Զարգացման տարբեր փուլերի համար հնարավոր է ընտրել տարբեր սցենարներ:
Ինչպե՞ս Հայաստանը դարձնել բարգավաճ երկիր։
Զարգացման ո՞ր մոդելն է մեզ համար նախընտրելի 21-րդ դարում։
Ժամանակակից աշխարհում որտե՞ղ կցանկանայինք տեսնել Հայաստանն ու հայությանը։
Ինչի՞ ենք ձգտում։
Ի՞նչ կցանկանայինք հանձնել ապագա սերունդներին։
Ի՞նչ ենք ակնկալում աշխարհից։
Փոխարենն ի՞նչ ենք պատրաստ առաջարկելու։
Ձեռագրում նկարագրվում են նաև 2000-ականների սկզբից գործընկերների և համախոհների հետ միասին իրականացվող նախագծեր, և թե ինչպես են այդ նախաձեռնությունները տեղավորվում փոխակերպումների ընդհանուր պատկերի մեջ, որոնք կարող են Հայաստանին և հայ ազգին մոտեցնել մեր երազանքների իրականացմանը:
Իր ստեղծման օրից մինչև օրս նախագիծը ներգրավել է շուրջ 1500 մարդու, որոնք հեղինակների և միմյանց հետ մասնակցել են Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի մասին քննարկումներին՝ միասին ստեղծելով նախագծեր, որոնք կնպաստեն արդյունավետ փոփոխությունների:
Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN