Կայուն զարգացումն այնպիսի փոքր տարածքներում կամ երկրներում, որտեղ տնտեսության չափը և ներդրումների համապատասխան եկամտաբերությունը չափազանց ցածր են գրավիչ լինելու համար, չի կարող լուծվել գոյություն ունեցող գործիքների և ինստիտուտների միջոցով: Հայաստանի նման փոքր երկրները համակարգային փոփոխություններ իրականացնելու համար ի վիճակի չեն բավարար ներդրումներ ներգրավելու: Նրանք չունեն ներդրումունակ ծրագրերի/միջոցների այն խողովակները, որոնց կարող են աջակցել միջազգային ներդրողները: Միջազգային զարգացման կազմակերպությունների և արևմտյան երկրների մանդատը դրանք սահմանափակում է առանձին ոլորտային/արդյունաբերական կամ ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորմամբ՝ չանդրադառնալով ամբողջ երկրի բարգավաճումն ապահովելու համար անհրաժեշտ համակարգային փոփոխություններին: Ազգային կառավարությունները հաճախ չեն կարողանում երկարաժամկետ մտատիպարներ ունենալ:
Սոցիալ-տնտեսական զարգացման մասնավոր գործակալությունը (PASED) բաց և ինտեգրացիոն կազմակերպչական մոդել է, որը կենտրոնանում է համապարփակ ներդրումային ծրագրերի նախագծման և իրականացման վրա, որոնք դուրս են ներկայիս խաղացողների շրջանակից, բայց էական են այնպիսի երկրների երկարաժամկետ կայուն զարգացման համար, ինչպիսին է Հայաստանը՝ օգնելով, որ նրանք գոյատևման ռեժիմից անցնեն բարգավաճման և գլոբալ արդիականության:
Զարգացման նկատմամբ PASED-ի առանձնահատուկ մոտեցումն այն է, որ պետք է ինստիտուցիոնալացվել հիբրիդային մոդելում` համատեղելով ձեռնարկության և էկոհամակարգի տարրերը: Մոդելը կենտրոնացած է Գլխավորների և Սկզբունքների շուրջ, որոնք առաջ են մղում տեսլականը և ապահովում կապակցվածությունը: Ձեռնարկությունների միջուկը առաքման հարթակի և հատվող ունակությունների հարթակների համադրություն է: Էկոհամակարգը բաղկացած է ծրագրերից ու նախագծերից, որոնք ամրապնդում են միմյանց՝ ավելի ուժեղ համակցված ներգործության նպատակով: Էկոհամակարգի բաղադրիչները զարգանում են կախվածությունից դեպի ինքնավար միավոր: Իրականացման հարթակը կառավարում է նախագծերը սկզբնավորումից մինչև իրականացում և ծառայություններ է մատուցում հասուն ինքնավար սուբյեկտներին, մինչդեռ ունակությունների հարթակները տրամադրում են փորձառություն ծրագրերի և թիմերի միջև: Աջակիցներն ու գործընկերները կապվում են Ձեռնարկության և Էկոհամակարգի հետ բոլոր մակարդակներում:
PASED-ը երկրի համակարգային զարգացման մոդել է, որը կենտրոնացած է բարգավաճման և մարդկայնության երկու կենտրոնական հարթությունների վրա, որոնք նպատակ ունեն տնտեսական և անձնական հզորացում ապահովելու տեղի բնակչության համար: Համակարգային նման փոփոխության հնարավոր չէ հասնել միայն մեկ կազմակերպությամբ: Դա հնարավոր է՝ միայն համայնք ստեղծելով`, համախոհների և հաստատությունների շարժում, որոնք միավորվել են խարսխային նախագծերի շուրջ, խթանել ռեսուրսները և իրենց մտավոր, մասնագիտական ու ֆինանսական ներդրումները կատարել երկրի զարգացման գործում:
Խարսխային ծրագրերը կազմում են զարգացման ռազմավարության առանցքը։ Խարսխային ծրագրերի ընտրության ստեղծման հիմնական սկզբունքները բացատրված են ստոր բերված գծապատկերում:
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Դրանք նախագծված են երկրի ամբողջական տեսլականի հիման վրա միտված են արդյունավետ գործող ու ինքնաբավ էկոհամակարգերի կամ կլաստերների զարգացմանը:
ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ
Դրանք կենտրոնացած են նորարարական համարձակ մոդելների վրա, որոնք կիրառելի կլինեն ամբողջ աշխարհի համար համաշխարհային լավագույն փորձի կիրառմամբ։
ԲԱԶՄԱՊԱՏԿԻՉ ԷՖԵԿՏ
Դրանք կառուցված են մի քանի հարթություններում դրական ազդեցություն ունենալու նպատակով՝ ա) տարածքային զարգացում, բ) ոլորտային կամ արդյունաբերական զարգացում, գ) ազգային ինքնության ամրապնդում մշակութային ժառանգության պահպանություն:
ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ
Դրանք ունեն 10-20 տարվա հեռանկար իրականացվում են մի քանի փուլով ՝ շահառուներին ապահովելով շոշափելի օգուտներ, իսկ ֆինանսավորողներին ՝ սոցիալական և ֆինանսական ցուցանիշները գնահատելու հնարավորություն:
ՄԱՍՇՏԱԲ
Դրանք պլանավորվում իրականացվում են այնպիսի մասշտաբով, որը կարող է շոշափելի օգուտներ տալ ամբողջ երկրին:
ՍԻՆԵՐԳԻԿ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
Դրանք փոխկապակցված մշակված են այնպես, որ ապահովեն սիներգիկ ազդեցություն, ինչը կհանգեցնի առավել մեծ կայուն ազդեցության:
PASED-ը ներկայացվել է ավելի քան 15 միջազգային գիտաժողովների/ֆորումների ընթացքում․
• Մակեդոնիա. Մակեդոնիա-2025 գագաթնաժողով Սկոպիեում (2017 թ. նոյեմբեր)
• Երևան. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով (2018 թ. հոկտեմբեր)
• Վոլֆբուրգ. Մոհամմեդ Յունուսի համաժողովի «Գլոբալ սոցիալական բիզնեսի գագաթնաժողով» (2018 թ. նոյեմբեր)
• Նյու Յորք. Կլոր սեղան ՄԱԿ -ի «Ideas4Impact» համաժողովում (2019 թ. հունվար)
• Փարիզ. «Փարիզի խաղաղության ֆորում» (2019 թ. նոյեմբեր)
Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN