Գիտակցելով Հայաստանում գիտական առևտրայնացման խթանման հույժ կարևոր անհրաժեշտությունը` FAST- ը կենտրոնացել է այնպիսի ծրագրերի ստեղծման վրա, որոնք կօգնեն գիտության ոլորտում ստեղծել գիտահեն նորարարություններ, ինչպես նաև նախնական ֆինանսավորում կապահովեն այս խողովակաշարով ստեղծվող ընկերությունների համար:
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
FAST- ը գործարկել է գիտահեն վենչուրային ծրագրեր ` «ASCENT» և «InVent», ինչպես նաև Հայաստանի առաջին «Հրեշտակ-ներդրողների» խումբը` «Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանց»-ը (STAN), որը միավորում է աշխարհի 31 առաջատար մասնագետների, ոորոնք պարտավորվում են ներդնել տարեկան 10․000 ԱՄՆ դոլար:
31
«հրեշտակ-ներդրող »
681․000 ԱՄՆ դոլարի
հանձնառություն «Հրեշտակային» ներդրումներ
305․000 ԱՄՆ դոլարի ներդրում
9 տեղի տեխնոլոգիական ստարտափերում
230
շահառու-ստարտափ
2
գիտահեն ստարսափներ ստեղծվող ծրագրերի հիմնում
«Ուրախ եմ, որ փոքր մասն եմ FAST- ի գործադրած մեծագույն ջանքերի և նախաձեռնությունների, որոնք ուղղված են Հայաստանում ձեռնարկատիրության խրախուսման ն ու աջակցմանը: Խոստումնալից տաղանդը՝ զուգորդված լավագույն ստարտափ կրթության հետ, ինձ մոտ մեծ ոգևորություն է առաջացնում Հայաստանի ապագայի նկատմամբ»։
Մարվին Լիաո՝
նախկին գործընկեր, «500 ստարտափներ», Միացյալ Նահանգներ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՑԱՆՑ (STAN)
2018 թ․-ի փետրվարին FAST-ը հիմնադրեց Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը, որը կօգնի լրացնել Հայաստանի բացը նախամեկնարկային ներդրումների փուլում: STAN-ը ծառայում է որպես հարթակ, որը միավորում է մի խումբ ականավոր հայ մասնագետների ամբողջ աշխարհից՝ ներդրումներ կատարելու նպատակով գիտության և տեխնոլոգիաների նորարարությամբ զբաղվող հայկական նախամեկնարկային և մեկնարկային փուլում գտնվող ստարտափներում:
Ռիսկային կապիտալի հասանելիություն ապահովելուն զուգահեռ, STAN-ը նաև ունի հսկայական փորձ, որը կարող է կիրառվել ընկերությունների ստրատեգիական խորհրդատվության, մենթորության, ներածական օգնության և կապերի ապահովման նպատակով, որոնք կարող են նպաստել նրանց հետագա զարգացմանը:
«Այսօր երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ շատ հաջողակ լինելու համար պետք է մեկնել ԱՄՆ, Եվրոպա կամ այլ երկրներ: Ես ցանկություն ունեմ օգնելու Հայաստանում ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որպեսզի երկիրը քարտեզի վրա լինի որպես մի երկիր, ուր գնում են մեծ հաջողության հասնելու համար: Կարծում եմ, ահռելի ՏՏ տաղանդով և սփյուռքի մեծ կապերով նման նպատակակետ դառնալու համար Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ բաղադրիչները»:
Իգոր Խալաթյան՝
համահիմնադիր, համանախագահ, STAN Զարգացման գծով փոխնախագահ, Օրաքլ, Միացյալ Նահանգներ
ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
FAST-ը նախագծեց «ASCENT» բազմաֆունկցիոնալ հարթակը, որը զարգացնում է գիտահեն ստարսափներ, որոնք ունեն միջազգայնորեն մրցունակ, խորը տեխնոլոգիական (deep tech) ընկերություններ դառնալու մեծ ներուժ:
ASCENT-ը կենտրոնացած է արհեստական բանականության և կենսագիտության վրա և առաջարկում է իր նորարարական մոդելը և փուլային գործընթացները՝ վենչուրային հիպոթետիկ գաղափարներից մինչև նախատիպերի մշակում և այնուհետև նոր ընկերությունների ստեղծումը և, ի վերջո, սպին-օֆֆ (spin-off) ձևավորումը: Նորարարական մոդելի համահեղինակն է Flagship Pioneering ընկերությունը՝ Բոստոնում տեղակայված վենչուրային առաջատար ընկերություն, որը 2013 թ.-ից ստեղծել է ավելի քան 100 ընկերություն: Լուծման անբաժանելի մասն է կազմում դեռևս չստեղծված վենչուրային կապիտալի հիմնադրամը, որը ASCENT-ին կից կնպաստի ընկերությունների արագ աճին:
«INVENT» ԾՐԱԳԻՐ
FAST-ը նախագծեց գիտահեն ստարտափների ստեղծման առաջատար ծրագիր, որի նպատակն է ստեղծել ստարտափ ընկերություններ՝ ASCENT- ի զտված գաղափարները, ինչպես նաև ձեռնարկատիրական կառույցներից ու կառավարությունից հավաքագրված մարտահրավերները հաղթահարելու համար` կիրառելով գերիշխող կարիքները և հնարավորությունները համապատասխանող հետազոտական մեթոդաբանություն:
«InVent» ծրագիրը տևում է ավելի քան 20 շաբաթ և ուղեկցում է մի շարք ընկերություններ ունեցող ձեռնարկատերերին, հետազոտողներին և ոլորտի մասնագետներին ստարտափային ուղիով՝ գաղափարների ձևավորումից և թիմի ստեղծումից մինչև նվազագույն կենսունակ արտադրանքի (MVP) մշակում և ներդրումների ներգրավում: Ծրագրի ողջ ընթացքում FAST-ը լիարժեք ինստիտուցիոնալ աջակցություն է ցուցաբերում մասնակիցներին:
«ՆԵՐՈՒԺ» ՍՏԱՐՏԱՓ ԾՐԱԳԻՐ
«Ներուժ» սփյուռքի ստարտափային ծրագիրը ստեղծվել է Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և համահեղինակվել է FAST- ի հետ 2018 թ.-ին:
Ծրագիրը նպաստեց հայկական սփյուռքից նորարարական, ունակ և մասշտաբային տեխնոլոգիական ստարտափների ներհոսքին` հարստացնելու նպատակով տեղական ստարտափների շրջանակը: Ծրագիրը ներդրումներ է կատարել Հայաստանում դրանց առաջընթացի ու աճի համար և ծառայել որպես դարպաս համաշխարհային շուկաներում հայկական ազդեցիկ տեխնոլոգիաների և բիզնես մոդելների տեղակայման ու ընդլայնման համար: Այդ նպատակով վերջինս օգտագործել է սփյուռքահայության նշանակալի ներկայությունը և մեծ կապերը համաշխարհային առաջատար տեխնոլոգիական կենտրոններում:
ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ
Հայաստանի ԳՏՆ էկոհամակարգում արդյունավետ և բեղմնավոր նորարարական արդյունքներ ստեղծելու նպատակով անհրաժեշտ դինամիկա ապահովելու համար ամուր կապեր են հարկավոր տվյալ էկոհամակարգը ձևավորող շահագրգիռ անձանց միջև։ Հայաստանյան առանցքային շահագրգիռ կողմերի և արտաքին աշխարհի միջև: Արդյունքում, FAST-ի ծրագրերը զգալի ջանքեր են հատկացնում ինչպես առկա կապերի ամրապնդմանը, այնպես էլ նորերի ստեղծմանը: Փոքր և միջին մասշտաբի ներգրավվածություններ կազմակերպելուց բացի, FAST-ը նաև ձգտում է պարբերաբար կազմակերպել լայնածավալ գիտատեխնոլոգիական միջոցառումներ`Հայաստանի դիրքերը որպես զարգացող նորարարական հանգույց ամրապնդելու համար:
2017 թ․-ի հոկտեմբերին FAST-ը և Միացյալ Նահանգների Ազգային գիտական հիմնադրամը (ԱԳՀ) համատեղ կազմակերպել են «Մեքենայական ուսուցում հայտնագործությունների վրա հիմնված գիտությունների համար» աշխատաժողովը:
4-օրյա աշխատաժողովը համախմբեց 45 բարձրակարգ բանախոսների և տվյալագիտության բնագավառի տարբեր ոլորտների գրեթե 250 հետազոտողների և մասնագետների: Աշխատաժողովի հիմնական նպատակն էր մեքենայական ուսուցման և տվյալների վրա հիմնված այլ ոլորտների հետազոտողների և գործնական աշխատողների համար ստեղծել միջառարկայական համագործակցությունների հնարավորություն, որոնք կարող են նպաստել այդ ոլորտներում գիտական հայտնագործություններին:
Մեկ այլ կարևոր նպատակ էր միջազգային և հայ գիտնականների, հետազոտողների և ուսանողների միջև փոխշահավետ համագործակցության հաստատումը և խթանումը:
ԳԼՈԲԱԼ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ | 2018–2019 թթ.
Գլոբալ նորարարական ֆորումը FAST-ի առաջատար նախաձեռնություններից է, որը 2018 թ.-ից ի վեր կազմակերպվում է ամեն տարի: Յուրաքանչյուր ֆորում պարունակում է հատուկ թեմա. ԳՆՖ18-ը նվիրված է «Էվոլյուցիայի ճարտարագիտությանը», իսկ GIF19-ը՝ «Բանականության փոխակերպմանը»:
ԳՆՖ18-ի և ԳՆՖ19-ի ընթացքում ֆորումի ավելի քան 1400 մասնակիցներ և 1700 հյուրեր մասնակցել են ԳՆՖ-ի 80 զրույցների ու նիստերի՝ նվիրված հասարակության և գիտության վրա արհեստական բանականության ու կենսաբանության վիթխարի ներգործությանը: ԳՆՖ հարթակում կազմակերպվել են նաև գործընկերային բազմաթիվ միջոցառումներ։ Ֆորումը դարձել է բուռն բանավեճերի, հափշտակող զեկույցների և քաղաքականության քննարկումների կենտրոն, որոցում հանդես են եկել ավելի քան 170 ականավոր գիտնականներ, նորարարներ, ղեկավարներ և ոլորտների ականավոր մասնագետներ 23 երկրներից:
«Կենսափոխիչ տեխնոլոգիաներ» խորագրով ԳՆՖ20-ը նախատեսված էր անցկացնել 2020 թ. հոկտեմբերի 7-ին, սակայն հետաձգվեց՝ COVID-19 համավարակի շարունակման պատճառով։
Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN