FAST-ը գնահատում է հմուտ մարդկային կապիտալի` ակադեմիական և ոլորտի փորձագետների և մասնագետների կարևորագույն դերը Հայաստանում ԳՏՆ զարգացման գործում: FAST-ի ծրագրերից շատերում մեծ շեշտադրում ունեն կրթությունը, հմտությունների ձևավորումն ու Հայաստանի մտավոր կապիտալի հզորացումը:
Ըստ էության, FAST-ը հատուկ ուշադրության է արժանացրել տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտում կրթության կատարելագործումը: Արդյունքում, 2019 թ.-ին հայկական բանակի հատուկ ջոկատների համար մշակվել և իրականացվել է արհեստական բանականության խորացված դասընթացների ծրագիր, որը 2020 թ.-ին լրամշակվել է որպես «1991 ստորաբաժանում» կրթական և գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական (R&D) ծրագիր: Այս ծրագրի շնորհիվ, հուսով ենք, արհեստական բանականության հիմնական ներուժը կկիրառվի նաև ներքին աշխատաշուկայում:
FAST-ը գործարկեց նաև «AI Bootcamp» ծրագիրը, հիմնականում թիրախավորելով ոլորտի մասնագետներին` նպատակ ունենալով տվյալագիտության և արհեստական բանականության առաջադեմ մասնագետների համար ապահովելու ծրագրային ապագա լուծումներ, ինչպես նաև ոլորտի պատշաճ գիտելիքներ և հմտություններ ունեցող մասնագետներով նպաստելու աշխատաշուկայի պահանջների բավարարմանը։ Հայաստանի աշխատաշուկայում ոլորտի մասնագետների պակասը լրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ FAST-ը 2018 թ.-ին գործարկել է «Apprenticeship» ծրագիրը: Այս ծրագիրը փորձնական նոր շրջանակ ստեղծեց Հայաստանի մի քանի առաջատար ՏՏ ընկերությունների հետ աշխատանքի ընթացքում մասնագիտական կրթության ստացման համար՝ միևնույն ժամանակ նպաստելով ֆորմալ կրթության շարունակությանը:
FAST-ի կրթական ծրագրերը նպատակաուղղված են նաև ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների կատարելագործմանը այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են «Startup Studio», «Սկսնակ կին ձեռներեցների» և «AgriTech Accelerator» ծրագրերը: FAST- ն իրականացրել է նաև «SciNova» ծրագիրը, որն առաջարկում է գիտահետազոտական նախագծման և գիտության առևտրայնացման ուսումնական ծրագիր, որի նպատակն է Հայաստանի սկսնակ STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) տաղանդը առևտրային կենսունակությանը համահունչ ուղղորդել դեպի հետազոտական և նորարարական աշխատանքների իրականացման։
ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
FAST-ի կրթական ծրագրերը ավելի քան 1000 անհատ ի համար ապահովել են համապատասխան առարկայական դասընթացներ, իսկ բազմազան կենսագրություններով ևս 1600 մասնակցի համար՝ գիտելիքների փոխանակման հնարավորություններ։
Այս դասընթացներն ու կոնֆերանսները բարելավել են նորարարական հիմնական առարկաների, ի թիվս այլոց՝ տվյալագիտության, արհեստական բանականության, կորպորատիվ նորարարության և ձեռնարկատիրության հմտությունները:
1000+ շահառու ստացել է խորացված դասընթաց
240 դպրոցական՝ ՏԳ և ԱԲ ոլորտներում
50+ համալսարանական աշխատակազմ
100+ համալսարանական ուսանող
125 ոլորտի ներկայացուցիչ
350 ձեռնարկատեր
1600+ շահառու ստացել է գիտելիքների փոխանակման հնարավորություն
«STARTUP STUDIO» ծրագիր
FAST- ը ստեղծեց հարթակ՝ քոուչինգային և մենթորության ծրագրերի միջոցով աջակցելու նպատակով գիտական և տեխնոլոգիական ստարտափ ընկերություններին` ապահովելով հասանելիություն FAST- ի «Creative Campus»- ի ընդհանուր աշխատանքային տարածքներին:
Եռամսյա ծրագիրը ստարտափներին օգնեց ձեռնարկատիրական ուղի անցնել այնպիսի մոդուլներով, որոնք հատուկ նախագծված էին ըստ իրենց կարիքների: Ծրագիրը ներառում էր գործնական և տեխնիկական հանդիպումներ, թիմային աշխատանք, պանելային քննարկումներ, մենթորների ներգրավվածություն, մոտիվացիոն զրույցներ և ինտերակտիվ խաղեր: Վերջինս նաև ներառում էր ներդրողների համար դեմո ցուցադրական օրերի կազմակերպում:
Ծրագիրը սկսնակ գործարարներին առաջարկեց իրենց շրջանակներում ձեռնարկատիրական մշակույթ ներդնելու ու զարգացնելու և հիմնարար գիտելիքներ ու գործնական հմտություններ ապահովելու առանձին ուղի` մասնակիցների համար որպես իրենց ձեռնարկությունների ստեղծման հիմք:
«ՍԿՍՆԱԿ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ» ԾՐԱԳԻՐ
Ծրագիրը նախագծված էր գիտության և ձեռնարկատիրության ոլորտում կանանց զորացման համար հնարավորություններ ստեղծելու և աջակցելու կանանց՝ գիտական ու տեխնոլոգիական ստարտափների նախագծման, զարգացման և գործարկման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման նպատակով:
Երկամսյա սպառիչ ծրագիրը նպատակ ուներ մասնակիցների շրջանակներում ներդնելու և զարգացնելու ձեռնարկատիրական մշակույթ՝ ապահովելով հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ՝ որպես հիմք այդ ձեռնարկատերերի համար՝ իրենց ձեռնարկությունները ստեղծելու համար:
Վերջինս եզրափակվեց դեմո-ցուցադրական օրով, և շրջանավարտները հնարավորություն ունեցան ներկայանալու ներդրողների, ձեռնարկատերերի, տեխնոլոգիական առաջատարների և հարակից այլ խմբերի մեծ լսարանի առջև:
«AI BOOTCAMP» ԾՐԱԳԻՐ
Տվյալագիտության և արհեստական բանականության 12-շաբաթյա ինտենսիվ դասընթացը նախատեսված էր մասնակիցներին օգնելու նպատակով,որ արդյունավետորեն անցում կատարեն նոր մասնագիտության կամ զարգացնեն ընթացիկը:
Դասընթացը, ի թիվս այլոց, ներառում է ստեղծագործական գաղափարների, ձեռնարկատիրական նորարարության, գեներախորացվածտիվ ալգորիթմների, խորը ուսուցման, քեմոինֆորմատիկայի, գրաֆային նեյրոնային ցանցերի և ժամանակային շարքերի ու ալգորիթմական առևտրի հիբրիդային մոդելների վերաբերյալ սեմինարներ և մասնագիտացված մոդուլներ: Նաև ապահովում է բարձրորակ հմտություններ և խորացված ԱԲ ուսուցում՝ միաժամանակ, լավագույն շրջանավարտների ներգրավմամբ, ստեղծելով «տաղանդների խողովակ»՝ Հեռանկարային լուծումների կենտրոնի և գործող այլ նախաձեռնությունների համար:
«AI Bootcamp»-ից ստացած իմ փորձը կյանքի փոփոխություն կոչելը չափազանցություն չէ: Դա ինձ իսկապես օգնեց ամրապնդել իմ կարիերայի ընտրությունը և նեղացնել ասպիրանտուրայի ուղղության ընտրությունը: Մեր մենթորներից մեկի ղեկավարությամբ իրականացվող վերջին նախագծի վրա աշխատելու արդյունքում ես հասկացա, որ հետազոտություններ կատարելն իսկապես վայելում եմ, և դա հենց այն է, ինչ ուզում եմ անել ապագայում: Վեց ամիս անց ներգրավվեցի մի աշխատանքում, որն ինձ իսկապես շատ է դուր գալիս․ միաժամանակ ես շրջապատված եմ խելացի և ոգեշնչող մարդկանցով»։
Իրինա Թիրոսյան՝
ծրագրի մասնակից, Հայաստան
«APPRENTICESHIP» ԾՐԱԳԻՐ
FAST-ը ստեղծեց հայաստանյան առաջատար ՏՏ ընկերությունների՝ (ԷՓԱՄ, Դիջիթեյն, ՍոֆթՔոնսթրաքթ և ԷսԷֆԷլ) հետ աշխատանքային վերապատրաստման նոր շրջանակ, որը կարող է համատեղվել ֆորմալ կրթության հետ:
Ուսանողները մինչև մեկ տարի շաբաթական մոտ 10 ժամ անց կացնում էին հյուրընկալող կազմակերպությունում: Ծրագիրը նպատակ ուներ ոլորտը վերածելու գիտելիքի ստեղծողի և երկարաժամկետ հեռանկարում, ըստ ոլորտի անհրաժեշտությունների, փոփոխելու համալսարանական ուսումնական ծրագրերը: Ձեռքբերված փորձը գրավեց նաև Հայաստանի կառավարությանը`բուհերում իրականացվող մասնագիտական փորձառության մոդելը բարեփոխելու նպատակով լավագույն փորձը միասնական համազգային գործընթացում ինտեգրելու համար:
«1991 ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
2019 թ.-ին FAST-ը, Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) և «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոնը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր և ստեղծեցին «1991 ստորաբաժանումը»՝ որպես բանակի բարձր տեխնոլոգիաների ոլորտում գիտահետազոտական (R&D) դասակ՝ ապահովելու հայկական զինված ուժերի տեխնոլոգիական գերակայությունը ցանկացած ընթացիկ կամ հավանական հակամարտության ժամանակ:
Ծրագիրը ծառայում է որպես համապարփակ հարթակ` տաղանդների հոսքի կարողությունների մոնիտորինգի և զարգացման, ինչպես նաև կիրառական R&D նախագծերի գործարկման համար: FAST- ը նախագծում և իրականացնում է Տվյալագիտության և Արհեստական բանականության ընդլայնված կրթական դասընթացներ ապագա զորակոչիկների, կանանց և «1991 ստորաբաժանման» նորակոչիկների համար, ինչպես նաև նպաստում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական նախագծերի զարգացմանը:
«Դասընթացը, բացի քննությանը պատրաստվելու համար անհրաժեշտ գիտելիքներից, ապահովեց բարձրագույն մաթեմատիկայի իմացություն, որը ես սովորում եմ համալսարանում: Ամենակարևորն այն է, որ դասընթացն ապացուցեց, որ Արհեստական բանականության մաթեմատիկական ընկալումը ոչ միայն անհնար չէ, այլև հնարավոր է, եթե ունենք լավ մաթեմատիկական մտածողություն»։
Հայկ Սարգսյան
մասնակից, նախապատրաստական դասընթաց, Հայաստան
«AGRITECH ACCELERATOR» ԾՐԱԳԻՐ
Համագործակցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «ImpactAim Venture Accelerator» ծրագրի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ` FAST-ը համահեղինակել և իրականացրել է աքսելերացիոն ծրագիր` աջակցելու նպատակով ստարտափ և սկսնակ ձեռնարկատերերին, որոնք առաջարկում են գյուղատնտեսական մարտահրավերների լուծումներ Հայաստանում և դրանից դուրս:
Ծրագիրը նպատակ ուներ ամուր կապեր ստեղծելու ծրագրի մասնակիցների, ակադեմիական և ոլորտի շահագրգիռ անձանց միջև: Հիմնական ծրագիրը տևեց 12 շաբաթ, և մասնակիցներն անցան անհատականացված ձեռնարկատիրական ուղի: Վերջինս ներառում էր մի շարք դասընթացներ՝ ձեռնարկատիրության ներածություն, նորագույն տեխնոլոգիաների ազդեցություն գյուղատնտեսության և հիմնական ստարտափների զարգացման վրա, որին հաջորդեց նախատիպավորման փուլը:
«Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և «ImpactAIM ANAU AgriTech Accelerator» ծրագիրը սիրով համագործակցում են FAST-ի հետ՝ իրականացնելու համար մեր ընդհանուր նպատակները՝ Հայաստանի համար կառուցելու ճիշտ ագրոտեխնոլոգիական և կենսատեխնոլոգիական էկոհամակարգ, նոր տեխնոլոգիաները դարձնելով կրթական համակարգի և ընդհանրապես երկրի շարժիչ ուժը: FAST-ը կարևոր դեր է խաղացել իր բոլոր գործընկերների համար` անհրաժեշտ ոլորտներում ժամանակին ներկայացնելով անհրաժեշտ ռեսուրսների և մասնագիտական աջակցության պահանջ[1] և իրականացնելով տեխնոլոգիական ապագա կառուցելու իր առաքելությունը Հայաստանում և այլուր»:
Վարդան Ուռուտյան
ռեկտոր, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստան
«SCINOVA» ԾՐԱԳԻՐ
FAST-ը նախագծեց մի ծրագիր, որն ուղղված էր «Գիտահետազոտական նախագծման և գիտության առևտրայնացման» ուսումնական ծրագրի ստեղծմանը:
Ուսումնական ծրագիրը մագիստրոսներին և ասպիրանտներին ծանոթացնում է որակյալ հետազոտություններ իրականացնելու և գիտական հայտնագործություններից առևտրային արժեք ստեղծելու հիմունքներին:
Դասընթացավարների վերապատրաստումը ուսումնական ծրագրի փորձնական փուլի երկրորդ կեսին հասանելի է եղել STEM ոլորտի կրթություն տրամադրող բոլոր ակադեմիական հաստատությունների գիտական անձնակազմերին:
Այս ծրագիրը իրականացվել է Աստոնի համալսարանի հետ համատեղ՝ Բրիտանական խորհրդի կողմից ֆինանսավորվող «Creative Spark: Higher Education Enterprise» ծրագրի շրջանակներում:Ծրագրի փորձարկումը իրականացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։
Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN