Հայաստանում գլոբալ մրցունակ գիտահետազոտական արտադրանքի ստեղծմանն աջակցելու նպատակով FAST-ը սկսել է մի շարք ծրագրեր`աջակցելու համար տեղական հետազոտական համայնքին և կամրջելու վերջինիս աշխարհի առաջատար հետազոտական համայնքի հետ:
ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
FAST-ը ֆինանսավորում է տրամադրել 49 հետազոտողի, աջակցել Է 23 միջազգային հետազոտական համագործակցությունների և տարբեր նախաձեռնությունների միջոցով Հայաստանում հյուրընկալել է գրեթե 100 օտարերկրյա հետազոտողի:
Բացի այդ, ծրագիրն աջակցել է միջազգային լաբորատորիաներ կատարված 25 այցելությունների, որոնց արդյունքում ստեղծվել է 70 գիտական աշխատանք, որոնցից 50-ն արդեն հրապարակվել են միջազգային ամսագրերում:
23
միջազգային հետազոտական համագործակցություն
49
հետազոտող ստացել է ֆինանսավորում
100
օտարերկրյա հետազոտող
25
այցելություն միջազգային լաբորատորիաներ
70
գիտական աշխատանք
50
հրապարակում միջազգային ամսագրերում

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Հայկական գիտության հիմնարար մարտահրավերը ծերացող հետազոտական համայնքն է և STEM հետազոտողների նոր սերնդի զարգացման անհրաժեշտությունը:
Որպեսզի խոստումնալից ասպիրանտները կարողանան լիարժեք կենտրոնանալ իրենց կրթության վրա, FAST-ը մշակեց կրթաթոշակային ծրագիր ՀՀ քաղաքացիների և հայազգի թեկնածուների համար, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանի առաջատար համալսարաններում հետազոտական կրթություն ստանալ STEM ոլորտներում:
«FAST-ի կրթաթոշակն ինձ համար «փրկություն» էր, քանի որ ֆինանսական ռեսուրսների սղության պատճառով ես լուրջ մարտահրավերների բախվեցի հետազոտությունս շարունակելու հարցում: Ծրագրի շնորհիվ ես կարողացա լիովին կենտրոնանալ իմ հետազոտության վրա: Ավելին, ձեռք բերեցի ինքնավստահություն և հավատ այն ամենի հանդեպ, ինչով զբաղվում եմ: Շատ շնորհակալ եմ «FAST» կրթաթոշակի թիմին և այն մարդկանց, որոնք ջանք չխնայեցին այս գեղեցիկ ծրագիրը ստեղծելու համար»:
Lilit Khachatryan
Program Fellow PhD Student, Institute of Botany after A. L. Takhtajyan of the National Academy of Sciences, Armenia

ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
FAST- ը ստեղծեց ճամփորդական դրամաշնորհային ծրագիր` նպատակ ունենալով խթանելու հայ և միջազգային STEM հետազոտողների համագործակցությունը:
Ծրագիրը նախատեսված էր հայաստանաբնակ հետազոտողներին`իրենց գործընկերներին այցելելու, ինչպես նաև միջազգային հետազոտողներին` Հայաստան այցելելու համար դրամաշնորհներ հատկացնելու նպատակով: Դրամաշնորհառուներն աշխատել են համատեղ գիտական նախագծերի վրա մոտավորապես 3 ամիս և համատեղ հրապարակումներ ունեցել բարձր հեղինակություն ունեցող ամսագրերում: Այս ջանքերն ուղղված էին հայկական հետազոտական արդյունքների զարգացմանը:
«Ճամփորդական դրամաշնորհն աշխատանքային առաջընթաց ապահովեց ինձ համար և օգնեց ինձ մեծ հաջողություններ ունենալ հեղինակավոր «Horizon 2020 Marie Skłodowska Curie» անհատական կրթաթոշակի հարցում: Ես ոչ միայն հնարավորություն ստացա սովորելու ինձ հյուրընկալող Իսպանիայի «Instituto de Ciencias de la Vid y del Vino (ICVV)» ինստիտուտի մասնագետների մոտ, այլ նաև մենք այժմ նախատեսում ենք շարունակել մեր համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ հայկական և եվրոպական խաղողի գենետիկական պաշարների համեմատական ուսումնասիրությունների շրջանակներում՝ մոլեկուլային, գենոմային և բջջային մակարդակներում»։
Աննա Նեբիշ
ծրագրի դրամաշնորհառու, դասախոս և հետազոտող, Երևանի պետական համալսարան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

«ADVANCE STEM Research» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
FAST- ը մշակեց աննախադեպ դրամաշնորհային ծրագիր հայ գիտական համայնքի համար:
Այդ սխեման նպատակ ունի գիտական ոլորտների առաջադեմ փորձը բերելու Հայաստան` կապ ստեղծելով միջազգային գիտական ղեկավարի (ԳՂ) և տեղի գիտնականների միջև: Ընտրելով լավագույն թեկնածու-հետազոտողներին անկախ իրենց պատկանելությունից որևէ գիտակրթական հաստատությանը՝ ձևավորվում են մինչև 5 գիտնականներից բաղկացած նոր հետազոտական խմբեր միջազգային ԳՂ-ների անմիջական ղեկավարության ներքո։ Հետազոտական խմբերը ստանում են համապարփակ երկարաժամկետ ինստիտուցիոնալ և ֆինանսական աջակցություն: Ֆինանսավորումը ներառում է տեղի հետազոտողների աշխատավարձերը, լաբորատոր աշխատանքների համարանհրաժեշտ նյութերը, ճամփորդական և կարողությունների զարգացման հնարավորությունները, ինչպես նաև հրապարակման ծախսերը:
ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԹԻՄ

ՊՐՈՖԵՍՈՐ ԿԱՐԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ
ԱՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՂ

ԱՆՆԱ ՓՈԼԱԴՅԱՆ
ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

ՍԱՐԳԻՍ ԱՂԱՅԱՆ
ԱՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ

ԱՆԻ ՊԱԼՈՅԱՆ
ԱՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ

ԿԱՐԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
ԱՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ

ԴԻԱՆԱ ՂԵՎՈՆԴՅԱՆ
ԿՐՏՍԵՐ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ

ԷԼԱ ՄԻՆԱՍՅԱՆ
ԿՐՏՍԵՐ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ
ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԹԻՄ

ՊՐՈՖ. ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆ
ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎՈՐ

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ
ԱՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ

ԱՐՇԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՎԱԳ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐ

ԿԵՆՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆԿՈՒԲԱՏՈՐ
Կենսագիտության ինկուբատորը (ԿԳԻ) ծրագիր է, որն ամբողջովին նախատեսված է Հայաստանի կենսագիտության/կենսատեխնոլոգիայի ներուժը օգտագործելու և խթանելու համար:
Ծրագիրը ենթադրում է «թաց լաբորատորիայի» (wet lab) ստեղծում՝ տարբեր գիտական վարկածների (հայեցակարգի ապացույց) վերլուծության և փորձարկման համար, որոնք կարող են առաջանալ նախամեկնարկային և վաղ փուլում գտնվող ստարտափ ձեռնարկություններում: Ինկուբատորը ստարտափ ընկերություններին կտրամադրի լաբորատոր գործիքների և փորձաքննության հասանելիություն, որոնք, որպես կանոն, սահմանափակ ֆինանսավորում ունեցող ստարտափների համար մեկնարկի խոչընդոտներ են: Ինկուբատորում կլինեն նաև մենթորներ, խորհրդատուներ և մասնագետներ՝ դյուրացնելու համար փորձագիտական ուղեցույցների անմիջական հասանելիությունն ըստ ստարտափների գործնական կարիքների: Բացի այդ, ԿԳԻ-ն բուհերի ուսանողներին կտրամադրի գործնական լաբորատոր ուսուցում՝ նրանց բացահայտելով կենսատեխնոլոգիական ոլորտն ակադեմիական շրջանակներից դուրս:
Ներկայումս ինկուբատորը ստեղծման և աշխատանքն սկսելու փուլում է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Ծրագիրը նպատակ ունի մշակելու համապարփակ ճանապարհային քարտեզ՝ ուղղված էներգետիկայի և փոխադրման ոլորտներում ածխածնի չեզոքացման միջոցով Հայաստանը ներկայիս էներգետիկ ենթակառուցվածքից դեպի էներգետիկ անկախ պետության փոխակերպմանը:
Ճանապարհային քարտեզը կօգտագործվի կառավարությանը և ներդրումների ներգրավմանն ուղղված գործունեություն իրականացնողներին քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ անելու համար։
Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN