ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

GO2ARMENIA

Երևանում սկիզբ առած «Go2Armenia»-ն, որը հիմնադրվել է 2008 թ.-ին, Հայաստանում բիզնես զբոսաշրջության առաջամարտիկներից է: Ընկերությունը կազմակերպում է երկրում ամենամեծ և ամենակարևոր իրադարձությունները՝ առաջատար դիրք զբաղեցնելով Հայաստանի միջոցառումների կառավարման ոլորտում: Նաև կազմակերպում է զանազան բարդության միջոցառումներ` ներառյալ կորպորատիվ շրջագայություններ, սեմինարներ և համաժողովներ, աշխատակիցների մոտիվացիոն ուղևորություններ և բազմաթիվ այլ միջոցառումներ: «Go2Armenia»-ն առաջարկում է կրթական, ժամանցային, արկածային, գաստրո և տարաբնույթ այլ շրջագայություններ։ Ընդամենը վերջին երեք տարիների ընթացքում թիմն ընդունել է ավելի քան 10.000 հյուրի և արժանացել աշխարհի տասնյակ խոշոր ընկերությունների վստահությանը:

«Go2Armenia»-ն, ի թիվս շատ նշանավոր հաճախորդների, աշխատել է այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են` Սբերբանկը, ՎՏԲ-ն, Գազպրոմը, Կամազը, Հալս Դիվելփմենթը, «EY»-ն, Յունիլեվերը, Բոսկոն, «MasterCard»-ը, Պեռնո Ռիկարը, Ռեդ Բուլը, Դավիդոֆը, Նովարտիսը, «Lundbeck»-ը, Կոմստարը, «Ambiente»-ը, «Valente»-ը։ «Go2Armenia»-ն ունի մեծածավալ միջոցառումների ձեռնարկման հսկայական փորձ: Թիմը Երևանում միջոցառումներ է կազմակերպել այնպիսի աշխարհահռչակ արտիստների համար, ինչպիսիք են Ջո Կոկերը, Պլասիդո Դոմինգոն, Լառա Ֆաբիանը:

Ընկերությունը ձգտում է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը Հայաստանում, երկրի համար ապահովել ռազմավարական դիրք առաջատար զբոսաշրջային պորտալներում, հետազոտել և քարտեզագրել Հայաստանի զբոսաշրջային ակտիվները`ներառելով 800 վայր իրենց նկարագրություններով, լուսանկարչական և վիդեո նյութերով, սահմանել սպասարկման, զբոսաշրջային փորձի և երկրի ներկայացման նոր և բարձր չափանիշներ, առավելագույնի հասցնել ընկերության ներդրումը երկրի տնտեսական զարգացման գործում, որը և ընկերության հայտարարված առաքելությունն է:

Վերադառնալ սկիզբ

Սիրելի՛ այցելու,

Ուրախ ենք, որ հետաքրքրված եք IDeA  հիմնադրամի գործունեությամբ:

Այս հարթակում Դուք  կարող եք ծանոթանալ երկու տասնամյակ շարունակվող մտորումների, ձգտումների, գործի հանդեպ նվիրումի և Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու մեր երազանքի իրականացման ուղղությամբ կատարած աշխատանքներին: Ճանապարհը երկար է եղել, և բազմաթիվ են եղել մտորումները։ Բայց մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր աշխատանքն իր դրոշմն է թողել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, և մենք իսկապես հպարտանում ենք դրանով:

Մեր նվաճումները հարյուր հազարավոր գործիչների ու կամավորների, տասնյակ հազարավոր բարերարների ու համախոհների, հարյուրավոր գործընկերների և տասնյակ հիմնադիր-գործընկերների համատեղ ջանքերի արդյունք են։ Մենք միասնաբար ցույց տվեցինք, թե ինչ հրաշքների կարելի է հասնել, երբ մարդիկ ձգտում են ընդհանուր նպատակի իրականացման:

Թույլ տվեք մեր ընտանիքին, որին բախտ է վիճակվել սկզբից ևեթ ականատես լինելու այդ նշանակալի նվաճումներին, իր անկեղծ երախտագիտությունը հայտնել բազմաթիվ հրաշալի, հոգատար, նպատակասլաց մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հնարավոր են դարձրել այս բոլոր ձեռքբերումները: Պատիվ ունենք ներկայացնելու նրանց հաջողությունները և մեր երախտագիտությունը հայտնելու նրանց։

Մենք փորձել ենք ներկայացնել Հայաստանն ավելի լավ ապագայի առաջնորդող մեր ճանապարհի գլխավոր ուղենիշները, խոսել քաղած դասերի, նոր մոտեցումների ու նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են մեր փորձի արդյունքում. 700 ծրագիր՝ վերջին 20 տարվա ընթացքում:

Հուսով ենք, որ այս աշխատանքներին ծանոթանալը  Ձեզ համար նույնքան հաճելի կլինի, որքան մեզ համար՝ դրանց մասին պատմելը:

Բայց ավելի կարևորն այն է, որ կցանկանայինք Ձեզ տեսնել այն հայերի շարքում, որոնք մեզ հետ միասին ապագայում կշարունակեն այդ ճանապարհը:

Եթե ապագայի ընդհանուր մտապատկերի իրագործման համար աշխատող համախոհների առանձին համայնքը կարող է հասնել նման արդյունքի, պատկերացրեք, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է իրականացնել, եթե արարմանն ուղղված լինեն ամբողջ ազգի ջանքերը։ Միասին մենք կարող ենք երազել։

Եվ միասին մենք կարող ենք կյանքի կոչել մեր երազանքները։

Շնորհակալություն։

Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ