Ներառական էկոհամակարգը չի կարող սահմանափակվել մայրաքաղաքով և երկու-երեք խոշոր քաղաքներով: Այդ պատճառով, մեր նպատակն է փակել Հայաստանում տեղական համայնքների միջև բացերը և զարգացում ապահովել զարգացում ողջ Սյունիքում՝ նոր աշխատատեղերի ստեղծմամբ և Տաթևում ու հարակից համայնքներում տարատեսակ զարգացման ծրագրերի իրականացմամբ։
Ենթակառուցվածքներ
10+ համայնքային նախաձեռնություններ
(թափոնների կառավարում, ջրամատակարարում, փողոցային լուսավորություն)՝ բավարարելով շուրջ 6 հազար տեղական բնակչության կարիքները
6 անգամ
Ճամփորդության ժամանակի կրճատում նոր և մատչելի տրանսպորտի միջոցով
6 անգամ պակաս
ուղեվարձ տեղացիների համար (միջինում` տարեկան 2000 երթուղի)
12 կմ
ճանապարհային ենթակառուցվածքների բարելավում
Տնտեսական գործունեություն
x17 աճ
շրջանի հյուրընկալության կարողությունների
x11 աճ
տեղական գործազրկության
25% կրճատում
աշխատատեղերի անուղղակի ստեղծմամբ
30 տեղի
աջակցություն ՓՄՁ-ների ստեղծմանը և ընդլայնմանը
20+
իրադարձություն և փառատոն՝ ներգրավելով
10.000+
այցելու
150
ժամանակավոր աշխատատեղեր
77
մշտական աշխատատեղեր
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

«ՏԱԹԵՎԱՏՈՒՆ»
«Տաթևատուն» ռեստորանը հայկական խոհանոցի լավագույն ավանդույթների ժառանգորդն է և պահպանում է հայկական խոհանոցի`, հատկապես Սյունիքի, ավանդական բաղադրատոմսերը։

ՀՅՈՒՐԱՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՄԵՐՁԱԿԱ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ
Հյուրատների սեփականատերերը վերապատրաստվել են, և նրանց լիարժեք աջակցություն է ցուցաբերվել զբոսաշրջային հոսքերի շնորհիվ առաջացած հնարավորություններն օգտագործելու համար: Տաթևի շրջանի 23 հյուրատների սեփականատերերը յուրացրել են շուկայավարման հիմունքները, հյուրընկալել են զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների և մեկնել այլ քաղաքներ՝ իրենց գործընկերների հետ փորձի փոխանակման համար: Մասնակիցներին օգնություն է ցուցաբերվել իրենց բիզնեսների գրանցման և կառավարման գործընթացների կազմակերպման հարցերում:

ՀԱԼԻՁՈՐԻ ՀՅՈՒՐԱՏՈՒՆ
Հալիձորի հյուրատունը մասնավոր առանձնատուն է` տեղակայված Որոտանի կիրճի գեղեցիկ ժայռափորին՝ Հալիձոր գյուղի սրտում, «ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայարանից ընդամենը 20 րոպե հեռավորության վրա: Պահպանում է տեղական ճարտարապետությանն ու բնակավայրին հարազատ ոճը:




ՈՉԽԱՐՆԵՐԻ ԽՈՒԶՄԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Տաթևի մարզում կազմակերպվել է ոչխարների խուզման երեք փառատոն, ինչը ևս մեկ հնարավորություն էր տարբեր համայնքների և մասնավոր ընկերությունների միջև կամուրջներ կառուցելու, մարդկանց ծանոթացնելու ավանդույթներին, մշակույթին ու տեղական արտադրանքին, ինչպես նաև խթանելու զբոսաշրջության զարգացումը շրջանում: Ամեն տարի փառատոնին մասնակցում է միջին հաշվով ավելի քան 2000 մարդ: Միջոցառումները ներառում են ոչխարների խուզման մրցույթ, ժողովրդական կենդանի երաժշտություն, պար, խաղեր, սպորտ և տոնավաճառ, որտեղ տեղական արտադրողները ներկայացնում են իրենց արտադրանքը:

ՏԱԹԵՎԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
Ենթակառուցվածքային կարևոր զարգացում էր 2014 թվականի վերջին «ՏաԹևեր» ճոպանուղու Տաթև կայարանի մոտ տեղական շուկայի կառուցումը: Շուկան, որը նախատեսված է 16 մանրածախ առևտրի կետերի համար, աշխատանքային հարմարավետ պայմաններ է ստեղծում վաճառողների համար, որոնք այլևս ստիպված չեն գործածել խարխլված սեղանիկներ։

ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԴՊՐՈՑ
Տաթևում մեկնարկել է արհեստների դպրոցի նախագիծը։ Դպրոցում տեղացիները մասնակցում են ասեղնագործության, մանրանկարչության և հուշանվերների արտադրության տեսական ու գործնական դասընթացների: Էկոտուրիզմն ու արշավագնացությունը զարգացնելու նպատակով տեղի բնակիչների համար իրականացվել է ևս մեկ դասընթաց, որտեղ մասնակիցներն ուսանանցել են Տաթևի պատմություն, ծանոթացել նրա ազգագրական ու բնական առանձնահատկություններին, տիրապետել ճարտարապետության ու հնագիտության հիմունքներին և անցել Տաթևի շրջակայքի արշավային բոլոր շավիղներով, որոնք նախատեսված են զբոսաշրջիկների համար:
ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՏԱԹԵՎԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ
1-ԻՆ ՓՈՒԼ
2015 թ.-ին մեկնարկեց Տաթևի ազգային պարկի ստեղծման նախագիծը՝ բնական էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանման և պատմամշակութային վայրերի պաշտպանության համար: Ընթացքի մեջ են նաև տեղացիներին շրջակա միջավայրի վերաբերյալ կրթության, կարգավորված զբոսաշրջության և հանգստի ստեղծման, բնության պահպանության գիտական մեթոդների կիրառման, բնապահպանական մոնիտորիգի գործընթացի հաստատման, խախտված բնական էկոհամակարգերի և պատմամշակութային համալիրների վերականգնման ծրագրերը: Կատարվել են տասը համայնքների տարածքի հետազոտության և քարտեզագրման աշխատանքներ: Սպասում ենք Տաթևի ազգային պարկ ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշման ընդունմանը։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
9
դպրոցներում համալրվել են գրադարանային ռեսուրսները
Ավելի քան 300 երեխաների համար
բարելավվել է դպրոցների ու մանկապարտեզների ենթակառուցվածքը
1,000+
ժամ տևողությամբ վերապատրաստումներ և կարողությունների զարգացում անձնակազմի ու տեղական համայնքի անդամների համար
Տարեկան 50 երեխայի
նոր հմտություններ սովորեցնող ճարտարագիտական լաբորատորիաներ
6 տեղացի
բարձրագույն կրթություն չունեցող ստացել է միջազգայնորեն պահանջված տեխնիկական հմտություններ
Տարեկան 30 երեխայի
մասնագիտական երաժշտական կրթության տրամադրում
ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ
Մեծ նշանակություն հատկացնելով տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը` ճարտարագիտական լաբորատորիաներ են բացվել Գորիսի, Տաթևի, Հալիձորի և Շինուհայրի դպրոցներում: Լաբորատորիաները ուսանողներին բացառիկ հնարավորություն են ընձեռում ձեռք բերելու ժամանակակից ճարտարագիտական փորձ՝ միաժամանակ զարգացնելով տրամաբանական հիմնավորման հմտություններ:

ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կազմակերպվում են ամանորյա ներկայացումներ Տաթևի վանքի հարակից յոթ գյուղի գրեթե 1000 երեխաների համար:

Երևանից բազմաթիվ դերասաններ ամեն տարի տիկնիկային, կրկեսային և այլ ներկայացումներով են հանդես գալիս տեղի երեխաների համար: Վերջում բոլոր երեխաներին բաժանվում են նվերներ:

Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN