2015 թ., երբ ամբողջ աշխարհում նշվում էր Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյակը, Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամը «100 LIVES» նախագծի շրջանակում «Ձեզանից մեկը» խորագրի ներքո կազմակերպեց ճանաչված բանաստեղծ, երգահան ու երգչուհի Մարինեի Ալեսի երաժշտության և պոեզիայի երեկույթները։
Մարինե Ալեսը թատերագետ է և հայերեն ու ռուսերեն լեզուներով ավելի քան 300 երգի հեղինակ։ Նրա երգերը թողարկվել են մի շարք սկավառակ-ալբոմներով՝ «Կհեռանամ ինձանից» (1999), «Իմ բարդիներ» (2001), «Մտորումներ» (2003), «Քո կողքին և առանց քեզ» (2007), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010) և այլն։ Մարինե Ալեսը եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, «Ավրորա» մրցանակաբաշխության Ստեղծագործական խորհրդի անդամ է, ինչպես նաև «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր։
2010 թ. Մարինեն հրապարակել է իր բանաստեղծությունների «Բեկորներ» ժողովածուն։ 2018 թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով Մարինե Ալեսին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Մարինե Ալեսի համերգները տեղի ունեցան Գյումրիում, Թբիլիսիում և Սանկտ Պետերբուրգում։ Համերգները նպատակ ունեին սատարելու «100 LIVES» նախագիծը և բարձրացնելու առաքելության մասին իրազեկումը՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց, ովքեր 100 տարի առաջ օգնել են կարիքի մեջ գտնվողներին և, շարունակելով փրկիչների սկսած գործը, օժանդակելու այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ողջ են պահում այդ գործը։ Համերգներին մասնակցում էին հանրահայտ երգիչներ Ֆորշը, Դավիթ Ամալյանը, Գևորգ Հակոբյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, որոնց նվագակցում էր «Կադանս» նվագախումբը։ Միջոցառումներն ուղեկցվում էին տեսահոլովակներով, որոնք ցուցադրում էին Ցեղասպանության փաստերը և այն մարդասերների ու միսիոներների բացառիկ նվիրումը, որոնք, վտանգելով սեփական կյանքը, հարյուրավոր հայերի են փրկել բնաջնջումից։
Մարինե Ալեսը և «100 LIVES»-ը նվերներ էին պատրաստել Թբիլիսիի ու Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքների մշակութային կենտրոնների և Գյումրու երաժշտական դպրոցի սաների համար։ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարթուն» կենտրոնի պարախումբն ստացավ ազգային տարազներ, Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինայի եկեղեցու Մշակութային կենտրոնն ստացավ դաշնամուր, իսկ Գյումրու «Շերամ» երաժշտական դպրոցն ու Գյումրու քաղաքապետարանի «Անի» համույթը ստացան փողային գործիքներ։
Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN