ՄԵԴԻԱԿՐԱՏ–ն արտադրում է հատուկ հետաքրքրության և հատուկ մեդիա կոնտենտ, առաջարկում է ստեղծագործական, «BTL» և այլ մեդիա ծառայությունների լայն շրջանակ: Հիմնադրվելով 2004 թ.-ին՝ ՄԵԴԻԱԿՐԱՏ–ն այսօր Ռուսաստանի ամենադինամիկ մեդիա հոլդինգներից մեկն է և հատկապես հայտնի է իր պրոդուկտներով ու ծառայություններով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջազգային բիզնեսը, մասնավոր բանկային գործունեությունը և սեփականության կառավարումը, տղամարդկանց սպորտաձևերը և ապրելակերպը, ինչպես նաև կորպորատիվ մեդիան:
ՄԵԴԻԱԿՐԱՏ Միջոցառումների կառավարումը «BTL» գործակալություն է, որն առաջարկում է միջոցառումների մարքեթինգային ծառայությունների ամբողջական տեսականի`, ներառյալ գալա -ընդունելություններ և շնորհանդեսներ, համաժողովներ և գործարար միջոցառումներ, ճանապարհորդական ու ժամանցային մրցույթներ և մրցանակաբաշխություններ, մենթորություն և սեմինարներ, երաժշտություն և երեկույթներ: Ամենահայտնի միջոցառումներն են «SPEAR’S Russia Wealth Management Awards» և «SPEAR’S Club», «Friends of Big Sports», «Ballantine’s True Music» միջոցառումները, բազմաթիվ հայտնի ապրանքանիշերի ընդունելություններն ու շնորհանդեսները:
ՄԵԴԻԱԿՐԱՏ հրատարակչությունը առաջարկում է հատուկ հետաքրքրության և կորպորատիվ մեդիա՝ ինչպես տպագիր, այնպես էլ թվային ձևաչափով: ՄԵԴԻԱԿՐԱՏ հրատարակչությունը, որը հիմնադրվել է 2004 թ.-ին, այժմ ոլորտի առաջատարներից մեկն է: Մեր ամենահայտնի նախագծերից են «BRICS Business Magazine, «SPEAR’S Russia», «BOLSHOI Sport» և «WATCH Russia» ամսագրերը, ինչպես նաև կորպորատիվ հրատարակությունները, որոնք գործարկվել են Ալֆա-Բանկի, Պեռնո Ռիկարի, Ռոստելեկոմի և այլ խոշոր ռուսական և միջազգային ընկերությունների պատվերով:
Նախագծեր
- «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
- «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
- «ԱՎՐՈՐԱ» ՖՈՐՈՒՄ
- ԳԼՈԲԱԼ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ
- ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՏԻԿԱՆ
- ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՉՔԱՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
- GO2ARMENIA
- ՄԵԴԻԱԿՐԱՏ
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
- ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱ
- ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ՎԱՐԴԱՆ ԳՐԵԳՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ