Բարգավաճման ներքո վերլուծվել է Հայաստանի տնտեսության ընթացքը: Մշակվել է զարգացման հեռանկարային ճանապարհային հավակնոտ քարտեզ՝ նպատակ ունենալով հաջորդ տասնհինգ տարիների ընթացքում կրկնապատկել երկրի հարստությունը: Բարդ տնտեսաչափական մոդելը այդ նպատակին հասնելու համար Հայաստանի տնտեսությունում պահանջվող լրացուցիչ ֆինանսական միջոցների ներդրման անհրաժեշտությունը գնահատում էր տարեկան 0,5 մլրդ ԱՄՆ դոլար:
Այդ ներդրումներն առաջին հերթին պետք է կատարվեին բարձր առաջնահերթության ոլորտներում՝ արտադրողականության, տեխնոլոգիական նորարարության և կրթության մեջ՝ իրավական ու կանոնակարգող բարեփոխումների սատարմամբ:
Ինքնության ներքո հանգամանալի հետազոտություն է իրականացվել սփյուռքյան հիմնական համայնքներում՝ Հայաստանի ու հայկական ինքնության նկատմամբ վերաբերմունքի և ներգրավվածության մակարդակի վերաբերյալ, ինչի արդյունքում սահմանվեց առաջիկա 15 տարիների ընթացքում հայությունից «հեռացած» 500.000 հայերին «մերձեցած» հայերի փոխակերպելու ձգտումը:
Հստակեցվեց այդ տեսլականի իրականացման համար հետագայում պահանջվող կազմակերպության ուրվագիծը, որը ներառում էր հարկ եղած նոր կարողությունների բացահայտումը, համապատասխան գործառույթների պրոֆիլները և կադրերի մոտավոր թիրախային մակարդակները: Որոշվել էր ղեկավարության հստակ կառուցվածքը, որը պետք է կառավարեր, ուղղորդեր և ղեկավարեր ապագա կազմակերպությունը:
Սահմանվել էին մի շարք անմիջական նոր նախագծեր, և մշակվել էր յոթ (մարդասիրական, մշակութային, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման, առաջնորդության, աշխարհագրական ընդլայնման, շահերի պաշտպանության) գերակա թեմաներ ընդգրկող հնարավոր նոր ծրագրերի ցանկ:
Ի վերջո, գործունեության լավ համակարգման համար Ռուբեն Վարդանյանն ընտրվել էր ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ: Համապատասխանաբար, Պերճ Սեդրակյանն ու Վազգեն Յակուբյանն ընտրվել էին IDeA հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում:
Թեև նախաձեռնությունը հանգեցրեց մի շարք նախագծերի համատեղ իրականացման, ինչպիսին էր Սիրիահայերի օգնության ծրագիրը, սակայն դրա հիմքում ընկած հավակնոտ ռազմավարական մտածողությունը մնաց չօգտագործված և աստիճանաբար հայտնվեց «PASED» (Մասնավոր սոցիալ-տնտեսական զարգացման գործակալություն) մոդելի մեջ:
Հայ ժողովրդի համար եզակի հնարավորություններ ստեղծող հարթակի տեսլական կոնցեպտը նախատեսված էր դառնալու զարգացման ամենահայտնի հայկական հաստատությունը՝ պահպանելու, պաշտպանելու, զարգացնելու և առաջ մղելու համար գլոբալ հայ ազգին այնպիսի առաջատար ծրագրերի միջոցով, որոնք հասնում են հաջողության: Հայեցակարգը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ համատեղ ջանքերի արդյունք է՝ մեր կազմակերպությունների ուժեղ կողմերը համատեղելու և յուրահատուկ սիներգիաներ գրավելու հավանականությամբ:
2014 թ.-ից մի խումբ բարձրաստիճան ղեկավարներ եռանդագին աշխատել են՝ գլոբալ հայ ազգի առաջխաղացմանն ուղղված նոր ձգտման գլխավոր հիմնավորումը ձևակերպելու տեսլական մշակելու ուղղությամբ: Տեսլականը հայտնվել ու ձևակերպվել է 2015 թ.-ի ամռանը մշակված ռազմավարական ախտորոշման և ընկալումների շնորհիվ: Վերջինս ամրակայվել է մասնագիտացած խորհրդատուների իրականացրած խոր և նոր ախտորոշիչ վերլուծություններով: Վերլուծություններն ընդգրկում էին երկու ընդգրկուն թեմա՝ բարգավաճում և ինքնություն: