ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ > ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագիրն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ: Այն ուղղված է Դիլիջանում և հարակից համայնքներում զբոսաշրջության և հյուրընկալության արդյունաբերության զարգացմանն ու խթանմանը՝ նոր աշխատատեղեր և բիզնեսի հնարավորություններ ստեղծելու նպատակով: Ընդհանուր առմամբ, ստեղծվել է 46 նոր աշխատատեղ, իսկ 95 ձեռնարկությունների աջակցություն է ցուցաբերվել դասընթացների, բիզնես խորհրդատվությունների, ինչպես նաև տարբեր խթանող միջոցառումների միջոցով, ինչպիսիք են տեսանկարահանումները, կայքէջերի և գովազդային նյութերի, պատկերանիշերի և ցուցանակների մշակումը:
«Դիլիջանի նախագիծը շատ առումներով մյուս նախագծերի համեմատ առաջատար է: Կարծում եմ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներգրավումը հիանալի քայլ էր, որի արդյունքում մենք Դիլիջանում բացեցինք տեղեկատվական և զբոսաշրջային գերազանց կենտրոն»:
Պյոտր Սվիտալսկի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, 2019թ․
Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը (ԶՏԿ) Տավուշի մարզում առաջինն է իր տեսակի մեջ: Վերջինս համապարփակ տեղեկատվություն է առաջարկում Դիլիջան և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին ու հյուրերին: Կենտրոնի հիմնական նպատակներից է Դիլիջանի ազգային պարկի և հարակից տարածքների զբոսաշրջային գրավչության բարձրացումը և տարածաշրջանում զբոսաշրջության ու հանգստի հետ կապված բոլոր միջոցառումների համակարգման հիմնական հարթակ դառնալը: Ավելի քան 6000 զբոսաշրջիկ արդեն դիմել է ԶՏԿ- ին և օգտվել վերջինիս ծառայություններից:
Ստեղծվել են Դիլիջանում արվեստի և արհեստների կենտրոն և գյուղերում արհեստանոցներ, որտեղ արհեստավորների համատեղ աշխատանքի համար տրամադրվում են հարթակ, սարքավորումներ, նյութեր, ինչպես նաև օժանդակություն՝ շուկայի կարիքներին համապատասխան արտադրանք մշակելու և վաճառքի ուղիներ մատնանշելու գործում:
Հյուրընկալության ոլորտում կարողությունների զարգացման նախագիծը ձևավորում և կազմակերպում է դասընթացներ ու սեմինարներ բիզնեսների և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտի մեջ ներգրավված կամ դրանցով հետաքրքրված անձանց համար (հաճախորդների սպասարկում, հյուրատներ, զբոսաշրջային ուղեցույցներ, լեզվի դասընթացներ): Նախագծի շրջանակներում տարբեր դասընթացներ են կազմակերպվել շուրջ 330 մարդու համար:
Փոքր բիզնեսներին տրվող ենթադրամաշնորհները ծրագրի հիմնական բաղադրիչներից են: Ենթադրամաշնորհային այդ հոսքը ֆինանսավորման հասանելիություն էր ապահովում Դիլիջանից և հարակից վեց գյուղերից եկող ՓՄՁ-ներին: Ընդհանուր առմամբ, ստեղծվել է 4 նոր ձեռնարկություն, և ընդլայնվել է 4 գործող ձեռնարկություն, որոնցից յոթը գործում են զբոսաշրջության ու հյուրընկալության, իսկ մեկը՝ արվեստի ու արհեստների ոլորտում։
Քաղաքային շուկան և ագրո-տաղավարը նպատակ ունեն դառնալու հյուրընկալության ոլորտի և ռեստորանների մեծածախ գնումների կիզակետը: Երևան-Թբիլիսի մայրուղու վրա կառուցված ագրո-տաղավարը նպաստել է գյուղատնտեսական ապրանք արտադրող տեղացիների համար շուկայի հասանելիության բարելավմանը:
Դիլիջանի ազգային պարկում նոր արշավային արահետներ են բացվել ծրագրի այս բաղադրիչի շրջանակներում, ցուցանակներ են զետեղվել, և հարթեցվել ու բացվել է 11 արահետ։
ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ
2000
աշխատանքային պայմանագիր դպրոցի շենքի և այլ շինարարության մեջ
330
մշտական աշխատատեղ Դիլիջանի տեղաբնակների համար
129
մարդ մշտական աշխատանքի համար տեղափոխվել է Դիլիջան (նրանցից 40-ը օտարերկրյա քաղաքացիներ են 15 տարբեր երկրներից)
23
ձեռնարկությունների ստեղծման կամ ընդլայնման աջակցություն է ցուցաբերվել
5%
Դիլիջանում բնակվող ընտանիքներ ստանում են կանոնավոր եկամուտ
Since the start of our activities in Dilijan
▶ Մանրածախ խանութների թիվն ավելացել է 8 անգամ,
▶ Սրճարանների և ռեստորանների թիվը քառապատկվել է,
▶ 3,5 անգամ ավելացել է հյուրանոցների, այդ թվում՝ B&B-ների թիվը,
▶ Մահճակալների ընդհանուր թիվը կրկնապատկվել է
Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN