Որոշակի առանցքային ոլորտներում ազդեցիկ, ողջամիտ և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումները կարող են բացահայտել Հայաստանի աճի ներուժը և խթանել ներառական, կայուն զարգացումը: Հիմնական ոլորտների և աշխարհագրական տարածքների համադրությունը հնարավորություն կտա մշակելու ծրագրային կլաստերներ՝ սիներգիաների և մասշտաբային տնտեսությունների շնորհիվ ավելի մեծ ազդեցությունների հասնելով:
Մենք նպատակ ունենք Հայաստանում հավակնոտ և համարձակ խարսխային նախագծերի և ներդրումային հնարավորությունների պորտֆելի միջոցով օգտվելու ֆինանսավորման տարբեր աղբյուրներից և կայուն ազդեցություն ունենալու Հայաստանի հասարակության և տնտեսության վրա: Յուրաքանչյուր նախագիծ նախատեսված կլինի ձևավորել փոխազդեցության յուրահատուկ էկոհամակարգ ձևավորելու կամ որպես զարգացման տարբեր նախաձեռնությունների աջակցության հարթակ ծառայելու համար: Շղթայական ռեակցիայի միջոցով դրանք պայմաններ կստեղծեն այլ մարդկանց և կազմակերպությունների կողմից նոր նախաձեռնությունների ի հայտ գալու համար և դրանով իսկ կդառնան զարգացման կատալիզատոր տարածաշրջանի, երկրի և ամբողջ ազգի մակարդակով:
Կլաստերային ծրագրերի հիմնական հատկանիշներն են.
- ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՇՏԱԲԸ և ՏԵՍԱԿԸ: կլաստերային ծրագրերը կպահանջեն լայնածավալ կապիտալ ներդրումներ` առաջնային նպատակ ունենալով հետագա ներդրումների համար ստեղծել նպաստավոր միջավայր
- ԺԱՄԱՆԱԿԻ ՀՈՐԻԶՈՆ: խարսխային ծրագրերը կիրականացվեն 20-25 տարվա ներդրումային հեռանկարով և հիմնականում կլինեն առաջամարտիկ, ինչն, ըստ էության, նշանակում է բարձր ռիսկերի առկայություն՝ ըստ շուկայի փոքր չափի, չապացուցված հայեցակարգի, նոր ոլորտի կամ այլ պատճառներով
- ՏԵՂԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ: կլաստերային ծրագրերի և դրանց խարսխային նախագծերի մշակումն ու իրականացումը կպահանջեն էական կայուն տեղական գիտելիքներ և իրատեսություն, ինչպես նաև ֆինանսական կառուցվածքի և նախագծերի մշակման փորձ
- ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁ: քանի որ խարսխային նախագծերի նպատակը լինելու է նաև նոր չափանիշնների մշակումը, հնարավոր չէ դա իրականացնել ցածր արժեքով, բայց ձեռք բերել ամենաբարձր որակը, ինչը, համեմատած համանման տեղական նախագծերի հետ, կարող է հանգեցնել ավելի մեծ ծախսերի:
Հաջորդող էջերում ցուցադրվող կլաստերային ծրագրերը մեր զարգացման խողովակաշարի նպատակն ու «շինանյութն» են:

ՏԱԹԵՎԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ
Տաթևի հարավային զբոսաշրջային հանգույցը ռազմավարական ծրագիր է, որը միտված է Տաթևը դարձնելու հարավային Հայաստանի զբոսաշրջային կենտրոն՝ խթանելով Սյունիքի մարզի տնտեսական ներուժի իրացումը: Վերջինս ձգտում է Տաթևը մեկօրյա ուղևորության վայրից վերածելու զբոսաշրջության խոշոր հանգույցի, որտեղ մարդիկ կարող են երկուսից հինգ օր անցկացնել՝ բացահայտելով ամբողջ հարավային Հայաստանը (Գորիս, Սիսիան, Կապան, Մեղրի և Վայոց Ձոր): Նախագիծը փոխակերպող ազդեցություն կունենա ոչ միայն հարավային Հայաստանի, այլև երկրի զբոսաշրջության ամբողջ հատվածի վրա:

«ՏԱԹԵՎԻ ԴԱՐՊԱՍՆԵՐ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
կստեղծի հանրային ժամանցի անզուգական կենտրոն բոլոր տարիքի մարդկանց համար՝ ներառելով տեղեկատվական և ցուցահանդեսային կենտրոն, հյուրանոցներ, ամֆիթատրոն և փառատոնի տարածքներ:

«ՏԱԹԵՎ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ
միտված է ճանաչելու և պահպանելու Որոտանի կիրճի և հարակից տարածքների բնական էկոհամակարգերի եզակի կենսաբազմազանությունը, ինչպես նաև պահպանելու պատմամշակութային վայրերը։

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԼՔՎԱԾ ԳՅՈՒՂԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
նպատակ ունի ուսումնասիրելու տեղական ժառանգությունը, բացահայտելու յուրաքանչյուր գյուղի յուրահատկությունները և այդ գործոնները վերածելու հաջողակ զբոսաշրջային պրոդուկտի:

ԴԻԼԻՋԱՆԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՇՐՋԱՆ
Զարգացման ծրագիրը նպատակ ունի Դիլիջանը դարձնելու գրավիչ, էկոլոգիապես մաքուր և հարմարավետ վայր` աշխարհի բոլոր ծայրերից այցելող մարդկանց ապրելու, աշխատելու, սովորելու, շրջագայելու, գնումներ կատարելու և ճաշելու համար: Շրջանի համար ստեղծված գլխավոր հատակագիծը և գոտեվորման ուղեցույցները կենտրոնացած են հետիոտնի փորձի, պատմական պահպանության և առողջ քաղաքային ապրելակերպի վրա` ամբողջ քաղաքի ապագա զարգացման համար ստեղծելով նախադեպ և երթուղի: Յուրաքանչյուր նախագիծ դիտարկվում է ինքնուրույն՝ նպատակ ունենալով ամբողջականորեն ներառելու զարգացման տեսլականը, պահպանելու քաղաքի մշակութային և պատմական ժառանգությունը և Դիլիջանը վերածելու համաշխարհային մակարդակի կրթական, մշակութային, զբոսաշրջային, առողջության և հանգստի կենտրոնի:

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ և ԿՈՆԳՐԵՍ ԿԵՆՏՐՈՆ
հանգստի և կորպորատիվ զբոսանքների համար

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԵՏԻՈՏՆԱՅԻՆ ՃԵՄՈՒՂԻ
զբոսանք Աղստև գետի երկայնքով, որը կներառի հանդիպումների և շփման համար հասարակական տիրույթի նոր տարածքներ

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ԼՃԻ ՏԵՂԱՆՔԸ ԵՎ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ
տեղական և տարածաշրջանային խոշոր միջոցառումների հյուրընկալման համար

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ`
հանրային հանգստի և ժամանցի համար անվտանգ տարածքներով

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԿԼԱՍՏԵՐ
Դիլիջանում կրթական կլաստերը ռազմավարական ծրագիր է, որը փոխակերպող ազդեցություն կունենա Հայաստանի կրթական համակարգի վրա և կդառնա ուսուցման գերազանցության և կրթական նորարարության տարածաշրջանային կենտրոն: Ծրագիրը բաց հարթակ է կլաստերի բոլոր բաղադրիչների միջև փորձի փոխանակման համար, ինչպես նաև կրթական նորարարությունների նախագծման և իրականացման մեթոդաբանական կենտրոն է:
Կատարողական արվեստի միջազգային կենտրոնը կրթական կլաստերի հանդիսատեսին կտրամադրի երաժշտական, թատրոնի և պարային ներկայացման համար նախատեսված տարածքներ՝ միաժամանակ նպատակ ունենալով Դիլիջան քաղաքում համաշխարհային կարգի կանոնավոր մշակութային միջոցառումների և փառատոնների կազմակերպման համար դառնալու նվագախմբային, ասմունքային, խմբային կատարումների և մյուզիքլների համար նախատեսված միջազգային առաջատար համերգային տարածք։


ԴԻԼԻՋԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ
Դիլիջանի առողջապահական հանգույցը Հայաստանը առողջ ապրելակերպի պահպանման տարածաշրջանային հանգույց դարձնելու ռազմավարական ծրագիր է` կենտրոնանալով առողջության և առողջ ապրելակերպի, երկարակեցության, հակածերացման, առողջության վերականգնման և հանգստի վրա:
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՐԿԸ
կառաջարկի կրթության, ժամանցի, հոգեբանության և հեռավար աջակցությամբ տրամադրվող եզակի, ամբողջական, ընտանիքակենտրոն խնամքի մոդել` ընտանիքների համար լրացուցիչ արժեք ստեղծելու նպատակով:
ԿԱՊՈՒՅՏ ԳՈՏՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՐԿԸ
քաղաքային բնակության աննախադեպ մոդել է, որը մարտահրավեր է նետում այն ավանդական մտածուղությանը, որ բարվոք առողջության կարելի է հասնել միայն հարուստ համայնքներում:
ՀԱԿԱԾԵՐԱՑՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
լինելու է գերժամանակակից բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված համաշխարհային կարգի բժշկական և առողջարանային հանգստավայր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍ
Ոչ մի կազմակերպություն չի կարող միայնակ առաջ մղել նորարարությունը: Նորարարությունը տարիների, նույնիսկ և տասնամյակների ընթացքում բազմաթիվ ներդրողների համահեղինակության, համագործակցության և գաղափարների փոխանակման պատմություն է։ Դրա լույսի ներքո նորարարությունը աստիճանաբար սահմանվում է այնպիսի տարածքներում, որոնք թույլ են տալիս մարդկանց հավաքվել գաղափարներ փոխանակելու և համատեղ աշխատելու համար՝ հանուն ժամանակակից խնդիրների ստեղծագործական լուծումների։
Այս միտքը FAST-ին ստիպեց առաջարկել Նորարարական թաղամասի զարգացումը, որը համապարփակ կայուն միջավայր է, որտեղ մարդիկ ապրում են, սովորում, աշխատում և ստեղծագործում։
Հայաստանի Նորարարական թաղամասը կարող է ծառայել որպես համահեղինակության և բաց նորարարության, նախատիպերի ձևավորման, կանոնակարգման և քաղաքականության նորարարությունների՝ ազգային առաջնահերթություններին և նպատակներին համապատասխանող և երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող վայր:
Շրջանի հզորագույն կետը կլինի Ադապտացիոն նորարարական կամպուսը, որը հանդես կգա որպես համագործակցության հանգույց, որտեղ գիտնականները, ուսանողները, ձեռնարկատերերը, բիզնեսի մասնագետները և ներդրողները կարող են համախմբվել՝ աննախադեպ նորարարության նոր գաղափարներ ստեղծելու, առաջատար լաբորատոր ենթակառուցվածքների օգտագործմամբ դրանք փորձարկելու և առևտրայնացման համար պատշաճ պրոդուկտներ և լուծումներ ստեղծելու համար:

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Երևանի զարգացման ծրագիրը ռազմավարական նախաձեռնություն է` խթանելու համար ներգնա զբոսաշրջությունը դեպի Հայաստան` քաղաքում կառուցելով մի քանի տեսարժան զբոսաշրջային վայրեր: Ծրագիրը կստեղծի բարձրորակ հանրային տարածքներով զբոսաշրջային վայրերի նոր համալիր և կպահպանի Հայաստանի պատմական ժառանգությունը: Ծրագրի նպատակն է ապահովել պարտադիր զբոսաշրջային երթուղու անհրաժեշտությունը Երևանում՝ կազմակերպելով զբոսաշրջիկների և տեղի բնակչության ամենօրյա ժամանցը։

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ
թեմատիկ այգի՝ համաշխարհային մակարդակի գրավչություններով և ներկա հին զբոսայգու հանրային հատվածի՝ բարձրորակ հանրային տարածքի վերակառուցմամբ:
ՃՈՊԱՆՈՒՂԻ
որը կկապի Կասկադն ու Հաղթանակի զբոսայգին Էրեբունի թանգարանի հետ։

ԿԱՍԿԱԴԸ ԵՎ ՀԻՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՄԱՍԸ
կներառեն արվեստի ցուցահանդեսների կառուցում Կասկադ համալիրի վերին հատվածում և Հին ավանդական հայկական արվեստի և արհեստների, ռեստորանների, ֆերմերային շուկաների, հուշանվերների խանութների և հասարակական օբյեկտների էթնիկ խառնուրդի ստեղծում Հին քաղաքում:

ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ
կնպաստի ցուցահանդեսային տարածքի ընդլայնմանը և աշխարհում հնագույն միջնաբերդներից մեկի՝ մ.թ.ա. 8-րդ դարով թվագրված Էրեբունի ամրոցի պահպանությանը:
