2000-ականների սկզբից մինչ օրս աջակցություն է տրվել 20-ից ավելի կազմակերպությունների՝ ինստիտուցիոնալ կերպով կազմավորվելու կամ գործունեությունը վարելու նպատակով, ինչպես նաև ուղղակի ներդրում է կատարվել նրանց նախաձեռնած որոշակի ձեռնարկումներում: Նման աջակցությունից օգտված կազմակերպություններն այնպիսի նպատակներ են հետապնդել, ինչպիսիք են մշակութային և հումանիտար ժառանգության պահպանումն ու խթանումը, երեխաների և հայ հասարակության տարբեր շերտերի կյանքի որակի բարձրացումը, երիտասարդների որակյալ կրթությանն աջակցումը, ծանր հիվանդություններից տառապողների համար առողջապահական հնարավորությունների ապահովումը և այլն:
«Ազնավուր» հիմնադրամը, որն ստեղծել են Շառլ Ազնավուրը և նրա որդի Նիկոլա Ազնավուրը, նպատակ ունի շարունակելու լեգենդար երգչի նախաձեռնած կրթական, մշակութային ու սոցիալական նախագծերի զարգացումն ու իրականացումը: Հիմնադրամի առաքելության մյուս կարևոր կոչումն է Շառլ Ազնավուրի մշակութային ու մարդասիրական ժառանգության պահպանումն ու առաջմղումը։
![](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://www.idea.am/wp-content/uploads/2022/09/AZNVOUR-3.png)
![](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://www.idea.am/wp-content/uploads/2022/09/Malkhas-1.png)
«ՄԱԼԽԱՍ» ՋԱԶ-ԱԿՈՒՄԲ
![](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://www.idea.am/wp-content/uploads/2022/09/vois-of-artsakh-1.png)
«ԱՐՑԱԽԻ ՁԱՅՆԵՐ»
![](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://www.idea.am/wp-content/uploads/2022/09/42111746_1712421542214357_5351379609860440064_n.jpg)
«ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՈՒՆ»
Մոսկվայի «Հայորդյաց տուն» հայկական երիտասարդական կենտրոնը նպատակ ունի Մոսկվայի հայ երիտասարդներին ծանոթացնելու հայոց դարավոր մշակույթին ու ավանդույթներին:
![](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://www.idea.am/wp-content/uploads/2022/09/2017-07-26_-_Stepanakert_Artsakh_53-scaled.jpg)
ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆ աջակցել ազատամարտիկներին, նպաստել հանրապետության անվտանգության ամրապնդմանը և նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
![](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://www.idea.am/wp-content/uploads/2022/09/Untitled-1-scaled.jpg)
«ՆՎԻՐԻՐ ԿՅԱՆՔ»- ն օգնում է քաղցկեղի տարբեր ձևերից, արյան լուրջ խանգարումներից և կյանքին սպառնացող այլ հիվանդություններից տառապող երեխաներին, պատանիներին ու երիտասարդներին:
![](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://www.idea.am/wp-content/uploads/2022/09/download-1.png)
«ԻՄՓԱՔԹ ՀԱԲ ԵՐԵՎԱՆ» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամը սոցիալական նորարարական համայնք է և տարածք, որի առաքելությունն է աջակցել սոցիալական ազդեցության նախագծերին ու ձեռնարկումներին, որոնք դրական սոցիալական փոփոխություններ են իրականացնում Հայաստանում և երկրից
դուրս:
![](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://www.idea.am/wp-content/uploads/2022/09/child.png)
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը կիրառում է Հայաստանի գյուղական կյանքի որակի բարձրացմանն ուղղված համայնքային առաջնորդության մոտեցումներ՝ հատուկ ուշադրություն հատկացնելով երեխաներին ու երիտասարդներին:
![](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://www.idea.am/wp-content/uploads/2022/09/download.png)
«ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅԱՍՏԱՆ» հիմնադրամը հասարակական, ոչ առևտրային հաստատություն է, ստեղծվել է 2012 թ.–ի օգոստոսին՝ հայրենադարձության ակտիվ խթանման հայեցակարգը հաջորդ մակարդակին հասցնելու նպատակով։
![](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://www.idea.am/wp-content/uploads/2022/09/78038435_2500615739985614_4098480337573642240_n.jpg)
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ եզակի մի կառույց է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։
![](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://www.idea.am/wp-content/uploads/2022/09/yerevan_2.png)
«ԵՐԵՎԱՆ, ԻՄ ՍԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ եզակի մի կառույց է, որի նպատակն է ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին ու աշխարհի հայերին և իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը ապահովող ծրագրեր։
![](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://www.idea.am/wp-content/uploads/2022/09/Ayb-Learning-Hub-30001.jpg)
«ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ նվիրված է Հայաստանում ուսուցման նոր մշակույթի ձևավորմանը և համակարգված ներդրումներին՝ կրթական միջավայրի բարելավմանը նպաստելու նպատակով:
![](https://sp-ao.shortpixel.ai/client/to_auto,q_lossless,ret_img/https://www.idea.am/wp-content/uploads/2022/09/school.png)
«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ» -ի առաքելությունն է նվիրյալ առաջնորդների համազգային շարժման խթանումը՝ հանուն Հայաստանի բոլոր երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնման: