Տաթևի դարպասների ծավալուն նախագիծը ներառում է Հալիձոր և Տաթև ճոպանուղու կայարաններին հարող տարածքների զարգացումը:
Նախագծվել է նոր և հետաքրքիր ուղղություն՝ հայկական եզակի փորձառության առջև միջազգային դարպասներ բացելու համար։
Տաթևի դարպասների տարածքի նախագծման լուծումները մշակվել են ԱՄՆ-ում գործող Nextep Design International Studio-ի կողմից:
ԱՄՆ-ում գործող այս ընկերությունը զբաղվում է փորձնական ճարտարապետական նախագծերի տեղական և միջազգային աճող պահանջարկով, այսինքն՝ թեմատիկ զբոսայգիներով, առողջարանային հյուրանոցներով, տեսարժան և հարակից վայրերով:
Բոլոր հյուրերը, անկախ տարիքից, կկարողանան հաղորդակցվել հայկական մշակույթի, առևտրի, պատմության, կրթության և արկածների զարմանահրաշ նմուշների հետ:
Մի շարք տուրիստական ծառայությունների ընդլայնումը կօգնի ավելացնելու այցելուների անցկացրած ժամանակը Տաթևում, ինչը կհանգեցնի նրանց այցելություններից գոյացած եկամուտների աճի: Իսկ դա իր հերթին կնպաստի հյուրընկալության բիզնեսի զարգացմանը ողջ մարզում: