Տաթևը իններորդ դարի վանական համալիր է՝ բազմած Որոտան գետի բացած խոր կիրճի եզրին գտնվող բարձրադիր սարահարթի վրա:
Տաթևը՝ որպես Հայաստանում խոշորագույն համալսարան
Սելջուկյան, մոնղոլական, թեմուրյան, պարսկական նվաճումներ…
Տաթևի ամրոցն առ այսօր կանգուն է
Տաթևը՝ որպես Լեռնահայաստանի ազատագրական պայքարի կենտրոն
Տաթևը շրջապատված է հին լքված գյուղերով
Սատանի կամուրջ. անձեռակերտ ինքնատիպ հուշարձան
Տաթևի վանական համալիրի կառուցման համար պահանջվել է 400 տարի
Տաթևի «գավազանը» դարեր առաջ ծառայել է որպես երկրաշարժագիր
Տաթևի վանքում է գործել փիլիսոփա, աստվածաբան և Հայոց եկեղեցու սուրբ Գրիգոր Տաթևացին
Վանքի վերականգնումը, դրա կրթական ժառանգության և վանական կյանքի վերահաստատումը «Տաթևի վերածնունդ» ծրագրի առաջնային նպատակներն են:
Անցած տասնամյակի ընթացքում մենք հաջողությամբ իրականացրել ենք Տաթևի վանական համալիրի վերականգնման առաջին փուլը: Նախնական նախագիծը ներառում էր կոնցեպտուալ նախագծի մշակման, շինությունների և շրջակայքի լազերային սկանավորման, ինչպես նաև մշակութային ժառանգության, հնագիտական և նյութաբանական լայնածավալ ուսումնասիրության փուլեր, ինչը տարածված աշխատելաոճ չի եղել Հայաստանում:
Հայաստանում առաջին անգամ վանական համալիրի վերականգնմանը նախորդել են միջազգային չափանիշներին համապատասխան մանրամասն և ընդգրկուն նախապատրաստական հետևյալ աշխատանքները։
- Վերականգնման աշխատանքների ընթացքում շինությունների և կառույցների մեջ ի սկզբանե օգտագործված նյութերը (քարերը) համարակալվում են, դասակարգվում և խմբավորվում՝ ըստ վանական համալիրի կառուցման և վերակառուցման դարաշրջանների, փորձագետները փաստագրումեն երկրաշարժերի և բնական էրոզիայի պատճառած վնասները: Յուրաքանչյուր նյութ՝ իր բնութագրերով, անհատապես անցկացվում է գրանցամատյան, այդ թվում՝ պատմական համատեքստի և բոլոր վնասվածքների նկարագրությունը,
- Վերականգնմանը զուգահեռ իրականացվում է հնագիտական ուսումնասիրություն, մասնագետները վերլուծում են արժեք ունեցող առարկաները և ներկայացնում դրանց պահպանման առաջարկներ:
Մենք գործի անցանք խիզախորեն ու համակարգված . . .
ՁԻԹՀԱՆ
Ձիթհանը «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում վերականգնված առաջին ճարտարապետական կառույցներից է և այժմ ամբողջությամբ շահագործելի է: Ներկայում Ձիթհանի տարածքում գործում են թանգարան և հուշանվերների խանութ: Այստեղ նաև տեղադրվել է ձայնային համակարգ, որը հնարավորություն է տալիս այցելուներին ներկայացնելու այս շինությանն առնչվող հետաքրքիր պատմություններ:
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄՈՒՏՔ
Նախքան հյուսիսային մուտքի վերականգնումը, փորձագետներն ուսումնասիրել են տարածքի սեյսմիկ վիճակը, կատարել են երկրաֆիզիկական, երկրաբանական և նյութաբանական ուսումնասիրություններ, ինչպես նաև շինության ինժեներական զննություն, այդ թվում՝ լազերային սկանավորում: Բացի այդ, նախքան վերակառուցման աշխատանքների մեկնարկը, ուսումնասիրվել են արխիվային փաստաթղթեր և գծագրեր, ինչը թույլ է տվել վերականգնումն իրականացնել պատմական ոճին և կառուցվածքին խիստ համապատասխան ճշգրտությամբ:
ԱՂԲՅՈՒՐ
Աղբյուրի վերակառուցումը մեկնարկեց հյուսիսային մուտքի վերակառուցման աշխատանքներին զուգընթաց: Նախապես իրականացվել է պատմական և հնագիտական ուսումնասիրություն՝ աղբյուրի սկզբնական տեղադիրքը որոշելու համար: 1970-1980-ականներին իրականացված վերակառուցման ընթացքում աղբյուրը թաղվել էր, իսկ հետագայում՝ գտնվել հյուսիսային մուտքի և Սբ. Աստվածածին եկեղեցու միջև ընկած տարածքում:
ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1080-ականներին: Վերջինս չի ավերվել ո՛չ 1931 և ո՛չ էլ 1968 թթ.–ին տեղի ունեցած երկրաշարժերի ընթացքում: Եկեղեցին ամբողջությամբ վերականգնվել է 2018-ին: Վերաօծվել է և պաշտոնապես բացվել նույն տարվա հոկտեմբերին:
ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ
Օժանդակ շինություններից մի քանիսը 2019-ից ի վեր գործել են որպես թանգարան: Այստեղ ցուցադրված են պատմական արժեք ներկայացնող նմուշներ, ներառյալ՝ վերակառուցման աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերված առարկաները:
«Լքված կիրճի հիշողություններ». ցուցահանդես Ձիթհանում
Վերականգնման աշխատանքների ընթացքը