ՀԱՄՀ-ը ստեղծեց պետություն-մասնավոր գործընկերության առաջին նախադեպը Հայաստանում: Պետության, միջազգային դոնոր կազմակերպությունների և մասնավոր սուբյեկտների սերտ համագործակցությամբ նախաձեռնվեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը:

2000-ականների սկզբներին Սյունիքի մարզի Տաթև համայնքը Հայաստանի ամենաթույլ զարգացած և դժվարամատչելի վայրերից էր:
Գործազրկության բարձր մակարդակով և ներդրումներ ներգրավելու նվազագույն հնարավորություններով` վերջինս նաև ամենաճնշող տպավորություն գործող վայրերից մեկն էր:
Սկզբունքորեն, Տաթևն ուներ առանցքային հանգույց լինելու ներուժը զբոսաշրջային մի երթուղու վրա, որը Երևանը կապում է Արցախի և Հայաստանի հարավի հետ: Այդուամենայնիվ, հեռավորության պատճառով, տարածքը գրեթե երբեք չի ներառվել զբոսաշրջության զարգացման ծրագրերում: Հետևաբար, հարկավոր էր, որ ինչ-որ մեկն զբաղվեր Տաթևի վերածննդով:
Անցած տասնամյակի ընթացքում հազարավոր մարդիկ՝ շինարարներ, նվիրատուներ ու կամավորներ, ի մի բերեցին իրենց ջանքերը՝ հանուն «անհնարին» երազանքի: Միտումը ոչ միայն հոյակապ տեսարժան վայրի վերականգնումն էր, ճարտարագիտության արտասովոր նվաճում իրականացնելն ու տնտեսական արագընթաց բարգավաճման հասնելը Սյունիքի մարզում, այլև Հայաստանի ապագայի կերտումը և փոփոխություն առաջ բեկատարելու նոր մոտեցումը։
Նրանք դա անվանեցին Տաթև:

Արդյունքները ոգեշնչեցին աշխարհը՝ սփռվելով ճոպանուղուց ու վանքերից շատ ավելի հեռու: Այժմ յուրաքանչյուր հինգերորդ հայ զբոսաշրջիկ այցելում է Տաթևի ճոպանուղի, իսկ 2010 թ.-ից ի վեր` մոտ 1 միլիոն զբոսաշրջիկ է այցելել Տաթև, դրանով իսկ 17 անգամ ավելացնելով տարեկան զբոսաշրջային հոսքը տարածաշրջան: Շրջակա տարածքներում ծաղկում են նոր տնտեսություններ: Տրանսպորտային ենթակառուցվածքներն արդիականացվել են, իսկ գործազրկությունն էականորեն նվազել է: Եվ հողագունդ ը ձեռք է բերել աշխարհը բարելավելու խնդիր կատարող վենչուրային մտածելակերպի հզորության լավագույն օրինակներից մեկը, ինչը հանգեցրել է բյուրապատիկ արդյունքի։


Առանձին վերցրած՝ ոչ ճոպանուղու կառուցումը, ոչ վանքի վերակառուցումը չէին կարող ապահովել տարածքի համապարփակ զարգացումը։
Մենք գիտեինք, որ երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ազդեցություն կարելի է ակնկալել միայն փոփոխության տարատեսակ գործակալների հետ սերտ համագործակցության հաստատման դեպքում։
