«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է, որը ձեռնարկել են աշխարհասփյուռ հայերը և Հայաստանի բարեկամները: Այս նախաձեռնությունը նպատակ ունի փոխըմբռնման ընդհանուր շրջանակ ստեղծելու Հայաստանի՝ որպես երկրի և հայերի՝ որպես ազգի, կայուն զարգացման շուրջ: Մեծ անորոշությունների և հրատապ մարտահրավերների ժամանակաշրջանում նախաձեռնությունը նպատակ ունի խթանելու միջազգային երկխոսություն, որը կարող է հանգեցնել Հայաստանի զարգացման ապագա տեսլականի վերաբերյալ փոխըմբռնման: Հաշվի առնելով մեր երկար գոյատևման և վերածննդի պատմությունը, մենք կրում ենք հավաքական պատասխանատվություն ՝ պատկերացնելու մեր ազգի ապագան և այն ճանապարհը, որը մեզ հաջողությամբ կտանի այնտեղ: Հաշվի առնելով մեր մարտահրավերների հրատապությունը, մենք դա պետք է անենք հիմա և պետք է անենք հավաքականորեն:

15 ՆՊԱՏԱԿՆԵՐ
Հայաստանի հարյուրավոր մեր հայրենակիցների և բարեկամների աջակցությամբ հավաքականորեն մշակվել են տասնհինգ նպատակներ՝ Հայաստանի զարգացմանը ծառայելու հենասյուներ:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնել է 11 հոգուց բաղկացած խումբ՝ Ելենա Աբովյան, Նուբար Աֆեյան, Արթուր Ալավերդյան, Ռիչարդ Ազարնիա, Արամ Բեքչյան, Արման Ջիլավյան, Թալար Ղազանջյան, Արմեն Մկրտչյան, Արմեն Օրուջյան, Դավիթ Թավադյան, Ռուբեն Վարդանյան: Ֆինանսավորում են Նուբար Աֆեյանը, Արթուր Ալավերդյանը, Ռիչարդ Ազարնիան և Ռուբեն Վարդանյան:
Այսօրվա դրությամբ Նախաձեռնությանը միացել է ավելի քան 100․000 մարդ տարբեր երկրներից:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնել է 11 հոգուց բաղկացած խումբ՝ Ելենա Աբովյան, Նուբար Աֆեյան, Արթուր Ալավերդյան, Ռիչարդ Ազարնիա, Արամ Բեքչյան, Արման Ջիլավյան, Թալար Ղազանջյան, Արմեն Մկրտչյան, Արմեն Օրուջյան, Դավիթ Թավադյան, Ռուբեն Վարդանյան: Ֆինանսավորում են Նուբար Աֆեյանը, Արթուր Ալավերդյանը, Ռիչարդ Ազարնիան և Ռուբեն Վարդանյան


1
ՏԵՍԼԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

2
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

3
ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

4
ԱԶԱՏ ԱՐՑԱԽ

5
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

6
ՈՒԺԵՂ ՍՓՅՈՒՌՔ

7
ՈՒԺԵՂ ԴԱՇԻՆՔՆԵՐ

8
ՀԱՐԱՃՈՒՄ

9
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՃ

10
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ

11
ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

12
ՈՂՋԱՄԻՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

13
ԱՐԴԱՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՎԱԶԵՑՎԱԾ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ

15
ՓԱՍՏԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄ
