«ԿԱՄԱՐ» ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ
«Պահպանելով հինը՝ կառուցենք նորը» կարգախոսի ներքո Երևանում իրականացվեց «Կամար» բիզնես կենտրոնի լայնածավալ շինարարությունը:
«Պահպանելով հինը՝ կառուցենք նորը» կարգախոսի ներքո Երևանում իրականացվեց «Կամար» բիզնես կենտրոնի լայնածավալ շինարարությունը: Կենտրոնը միավորված է պատմական և ժամանակակից ճարտարապետական մշակույթով՝ ներկայացնելով երեք ժամանակաշրջան։ Կայսերական դարաշրջանը մարմնավորված է Թիֆլիսի առևտրային բանկի Երևանի մասնաճյուղի շենքով (ճարտարապետ Միքայել Օհանջանով), որը կառուցված է սև տուֆով և կոչվում է «Սև բանկ»։ Խորհրդային դարաշրջանը համալիրում արտացոլվում է Գյուղատնտեսական բանկի մոխրագույն բազալտից պատրաստված շենքով, որը կառուցված է հայկական միջնադարյան ճարտարապետության ավանդույթների և գյուղատնտեսական առաջադեմ ոճի համադրությամբ։ Այդ երկու շենքերի ճակատները միացնող սպիտակ մարմարից պատրաստված համալիրը մարմնավորում է մեր օրերի Անկախ Հայաստանը:
«Սև բանկի» և Գյուղատնտեսական բանկի շենքերը Երևանի պատմական հուշարձաններից են և ձևավորել են քաղաքի այս անկյունը: Բայց ժամանակի ընթացքում, նոր շենքերի տեսքով, նրանք կորցրեցին իրենց այդ դերը, և առաջացավ նոր լուծումների կարիք: Եվ, եթե տեղի չունենար 2013 թվականի միջամտությունը, շենքերը, և հատկապես Սև բանկը, կփլուզվեին:
Նոր շենքի հայեցակարգը ծագեց ժամանակի միջով երկխոսության գաղափարից՝ դարերի խորքի հետ այդ երկխոսությունը միավորելով մեկ առարկայի մեջ, և ծագեց անցյալն ու ներկան կապող կամար-կամրջի գաղափարը: Ճարտարապետներ Ռուբեն Հասրաթյանի և Միքայել Հասրաթյանի նախագծած ժամանակակից կառույցը համադրում է երեք ժամանակաշրջանի`ցարական, խորհրդային և անկախ Հայաստանի շենքերը, որոնք միավորված են իրենց «ֆինանսական» գործառույթով:
Կենտրոնը ներդաշնակորեն միավորում է ժամանակակից ճարտարապետությունը, մաքուր օդը և էներգիայի խնայողության տեխնոլոգիաներն ու հարմարավետ տարածքները: «Կամար» բիզնես կենտրոնի շինարարության ընթացքում օգտագործվել են էկոլոգիապես անվտանգ նյութեր, ներդրվել են էներգախնայողության համակարգեր: Կենտրոնի շենքում ստեղծվել է ուղղահայաց «կանաչ» պատ, որը Եվրոպայի ամենաբարձր «կենդանի» պատն է. վերջինս ունի 20 մետր բարձրություն, ընդհանուր մակերեսը 160 քմ է: Կանաչ պատը մաքրում է օդը և մեկուսացնում, մեղմացնում աղմուկը և ծառայում որպես արևի ճառագայթներից պաշտպանող վահան՝ նվազեցնելով ջերմությունը 8-10 աստիճանով: Անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար յուրաքանչյուր պատի տակ կառուցվել է փոքրիկ ջրվեժ, որտեղից ջուրը գոլորշանում է՝ ստեղծելով լրացուցիչ խոնավություն:
«Կամար» բիզնես կենտրոնի մուտքը զարդարված է առեղծվածային կամարով, որի կենտրոնում կենաց ծառն է՝ երկարակեցության ու բարգավաճման հայկական ավանդական խորհրդանիշներից մեկը: Հեղինակներն են ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը և քանդակագործ Դավիթ Երևանցին:
Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN