Աշխարհի տասնութ UWC դպրոցներից և քոլեջներից մեկը՝ Դիլիջանի միջազգային քոլեջը, ԱՊՀ տարածաշրջանում առաջին միջազգային հանրակացարանային դպրոցն է, իսկ հետխորհրդային տարածքում և Մերձավոր Արևելքում՝ միակ UWC-ը:
Դպրոցը գտնվում է Դիլիջանում՝ 16 -րդ դարի առողջարանային քաղաքում` Դիլիջանի ազգային պարկի ներսում, որը հայտնի է իր գեղեցկությամբ, աղբյուրներով ու յուրահատուկ միկրոկլիմայով: UWC Դիլիջանը դարձավ համաշխարհային կրթական շարժման մեջ հաստատված 14-րդ UWC քոլեջը:
UWC Դիլիջան քոլեջ
UWC Դիլիջան քոլեջ
Հայաստանում UWC միջազգային գիշերօթիկ դպրոց հիմնելու գաղափարը պատկանում է ներդրողներ և սոցիալական ձեռնարկատերեր Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին։ Միտքը ծագել է 2006 թ.-ին և իրագործվել է հիմնադիր հովանավորներ Նուբար և Աննա Աֆեյանների, Գագիկ Ադիբեկյանի, Վլադիմիր և Աննա Ավետիսյանների, Օլեգ Մկրտչյանի և անանուն բարերարի կողմից 2014 թվականին:
Դպրոցը զբաղեցնում է 8 հա տարածք և գտնվում է հին Մետաքսի ճանապարհին և Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Ռուսաստանի խաչմերուկում: Հիմնադիրների նպատակն էր կրթության փոխակերպիչ զորությունը հասցնել տարբեր աշխարհագրական, մշակութային և ծագման երիտասարդների:
Նրանք նախատեսում էին ստեղծել այնպիսի դպրոց, որը միավորում է այսօրվա կրթության լավագույն փորձը և մարմնավորում կրթության ապագան: Դպրոցի հիմնական արժեքը կայուն գերազանցությունն է զարգացման բոլոր բնագավառներում՝ մտավոր, ֆիզիկական, հուզական և հոգևոր աճից մինչև շրջակա միջավայրի տնտեսվարում:
Լոնդոնում հիմնված Tim Flynn Architects ընկերությունը նախագծել է այնպես, որ շենքը լինի կայուն և արդյունավետ, տեղական միջոցներով պահպանվող և էկոլոգիապես մաքուր: Քոլեջի հանրակացարանը Հայաստանում և ԱՊՀ-ում առաջինն է, որը հավաստագրված է էկոլոգիական շինարարության BREEAM չափանիշներով (բնապահպանական գնահատման մեթոդ և շենքերի գնահատման համակարգ ու համապատասխանություն «կանաչ» շենքերի միջազգային չափանիշներին):
Քոլեջի շենքը նաև դարձել է «IGRA Կանաչ տանիք առաջնորդության միջազգային մրցանակի» դափնեկիր «Միտումներ ստեղծող ճարտարապետություն» անվանակարգում, ստացել է «Գույքի միջազգային մրցանակներ 2015» հանրային ծառայությունների մշակման ոլորտում, արծաթե մեդալակիր է դարձել «FIABCI գերազանցության համաշխարհային մրցանակ-2016»-ում և դարձել ԱՊՀ -ում առաջին նախագիծը, որն արժանացել է միջազգային փորձագիտական հանրության այդպիսի բարձր գնահատականի:
Քոլեջն առաջարկում է միջազգային բակալավրիատի դիպլոմային երկամյա ծրագիր (IBDP) 16-ից 18 տարեկան ուսանողների համար: UWC Դիլիջանն իր բազմազան ուսանողների համաշխարհային համայնքին տրամադրում է փոխակերպիչ, երկամյա, գիշերօթիկ կրթություն՝ ի մտի ունենալով UWC շարժման հիմնական արժեքները:
Դպրոցի առաքելությունն է «կրթությունը դարձնել մարդկանց, ազգերին և մշակույթներին հանուն խաղաղության և կայուն ապագայի միավորող ուժ», սոցիալական, տնտեսական և բնապահպանության զարգացման և խաղաղության խթանումը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում: UWCD-ում սովորում են ավելի քան 200 աղջիկ և տղա 80+ երկրներից: UWC Դիլիջանի դիպլոմը` անգլերեն դասավանդվող իր ծրագրով, ճանաչված է աշխարհի համալսարանների կողմից: UWC Դիլիջանի շրջանավարտների մեծ մասն ընդունվում է աշխարհի լավագույն համալսարանները: