

«Երևան» ամսագրի հրատարակումը նախաձեռնել է ձեռնարկատեր և բարերար Գոռ Նահապետյանը 2005 թ.–ին, և ծրագրին աջակցել ենք մենք ու մեր գործընկեր ցանցը:
Հրատարակության առաքելությունն էր` հավաքել, գրել և հրապարակել կենսակերպի, մշակույթի և ժամանցի մասին նորություններ շատ յուրահատուկ ընթերցողի՝ հայկական Սփյուռքի համար: Մրցանակակիր եռալեզու հրատարակությունը կենտրոնակայաններ ուներ Հայաստանում, Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում:
«Երևան» ամսագիրը նպատակ ուներ հանդես գալու որպես «քաղաքի ամսագիր»՝ հարթակ վիճահարույց հարցերի քննարկման, Երևանի զարգացման վրա ներգործող թեմաների շուրջ բանավեճերի համար: Ակտիվորեն լուսաբանվում էին հարցեր, իրադարձություններ, մարդիկ, միտումներ Հայաստանում և աշխարհում. նյութեր, որոնք ձևավորում են ժամանակակից քաղաքային մշակույթ ու լավ ճաշակ և նպաստում անկախ, դրական, ազատ մտածողության զարգացմանը:
«Երևան» ամսագիրը հովանավորել կամ նախաձեռնել է մշակութային մի շարք նախագծեր, որոնք ուղղված են եղել վտանգված ժառանգության պահպանմանը կամ հայկական սոցիալական ու մշակութային

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ԱՐՁԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հրատարակության առաքելությունն էր` հավաքել, գրել և հրապարակել կենսակերպի, մշակույթի և ժամանցի մասին նորություններ շատ յուրահատուկ ընթերցողի՝ հայկական Սփյուռքի համար: Մրցանակակիր եռալեզու հրատարակությունը կենտրոնակայաններ ուներ Հայաստանում, Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում: ամսագրի նախաձեռնությամբ, հուշարձանին հարակից տարածքում իրականացվել են վերանորոգման ու վերականգնման աշխատանքներ: Նորացված հուշարձանը 2011 թ.-ին կրկին հառնեց Երևանի բնակիչների և հյուրերի առջև: Հիմնովին վերանորոգվել է ջրավազանը, որի կենտրոնում տեղադրված է քանդակը, հարակից տարածքում տեղադրվել են նոր նստարաններ, սափորներ ու լուսավորություն, մաքրվել է քարե պատվանդանը, կարգի է բերվել կանաչապատ տարածքը:
Ազգային էպոսի հերոս Սասունցի Դավթի արձանը, որը տեղադրվել է 1959 թ.–ին, վերստացել է իր սկզբնական տեսքը, և կայարանի հրապարակը՝ քաղաքի խորհրդանշական վայրերից մեկը, կրկին գրավիչ է դարձել քաղաքի բնակիչների և հյուրերի համար:
«ՅՈԹ ԱՂԲՅՈՒՐ» ՑԱՅՏԱՂԲՅՈՒՐԸ
Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող «Յոթ աղբյուր» ցայտաղբյուրը, որը քաղաքի խորհրդանիշ երից է, 1960 թ.-ին կառուցել է ճարտարապետ Սպարտակ Գնդեցյանը: Ըստ հայկական ժողովրդական ավանդության, ժողովուրդը ուժ է ստանում յոթ աղբյուրից:
«Երևան» ամսագրի պատվերով` 2008 թվականին հայտնի ոսկերիչ-դիզայներ Նուռը (Արման Դավթյան) վերականգնում է նետերի սլաքները՝ իբրև ճարտարապետական հիմք ընդունելով Հանրապետության հրապարակի կառուցվածքը: Նուռը շատրվանին հավելում է նաև արևային ժամացույց: «Յոթ աղբյուրի» վերականգնման շնորհիվ քաղաքի գլխավոր հրապարակը ձեռք բերեց իր սկզբնական տեսքը, մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին վերադարձվեց իրենց սիրելի ցայտաղբյուրը:


«ՆԱՐԴԻ ԽԱՂԱՑՈՂԸ» ՔԱՆԴԱԿԸ
«Երևանյան կերպարներ» շարքի առաջին քանդակը՝ «Նարդի խաղացողը», «Երևան» ամսագրի նախաձեռնությամբ, 2007 թվականին տեղադրվել է Երևանի կենտրոնական փողոցներից մեկում: Նախաձեռնությանն աջակցել են Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Բրոնզե քանդակի հեղինակը Էդուարդ Շախիկյանն է, որը քանդակի վրա աշխատել է ուսանողների հետ միասին: Արձանն արտացոլում է հին Երևանի բակերի մթնոլորտը, որտեղ ամառային երեկոներին մարդիկ հավաքվում և խաղում էին իրենց նախընտրած խաղը:

ՎԻԼԻԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ
Երևանում ամերիկյան հայազգի գրող Ու Վիլյամ Սարոյանի հուշարձանը ստեղծվել է 2008 թ.–ի դեկտեմբերին, գրողի ծննդյան 100-ամյակի առիթով: Գրողի հիշատակը հավերժացնելու գաղափարը պատկանում է Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ, «Հայաստանի ճանապարհներին» և «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստահաղորդումների հեղինակ և հաղորդավար Ռաֆայել Հովհաննիսյանին: Հուշարձանի հեղինակն է հայտնի քանդակագործ Դավիթ Երևանցին, ճարտարապետներն են Լևոն Իգիթյանը և Ռուբեն Հասրաթյանը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ
2008 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկի դիմաց բացվեց Հայկական դրամի հուշարձանը: Հայաստանի անկախ պետության խորհրդանիշերից ազգային արժույթին նվիրված հուշարձան կանգնեցնելու գաղափարը պատկանում էր «Երևան» ամսագրին, և աջակց ում էր Կենտրոնական բանկը: Բրոնզե հուշարձանի հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է։


ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՈՎԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ
