Արագ զարգացող և առաջադիմող աշխարհի այս դարաշրջանում Հայաստանի՝ մրցունակ և գլոբալ նշանակություն ունեցող երկիր դառնալու համար մեր պատմության և մշակույթի ներկայացման տարբեր հնարավորությունների ստեղծումն ու օգտագործումը, ինչպես նաև տեղական առաջադեմ մտածողության և համաշխարհային կարգի փորձի միջև կապերի և հաղորդակցության ուղիների հիմնումը կենսական կարևորություն ունեն:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
2000-ականների սկզբից մենք նախաձեռնել կամ աջակցել ենք մեր առաջատար ծրագրերի շուրջ նախագծվող մի շարք միջոցառումներ, որոնք մեզ օգնեցին զգալի ուշադրություն հրավիրել Հայաստանի և մեր հետաքրքրության շրջանակի թեմաների նկատմամբ (հումանիտար խնդիրներ, կրթության ապագա, նորարարություն, ժառանգության պահպանություն, բնության պաշտպանություն) և շոշափելի աջակցություն ստանալ դոնորներից ու գործընկերների կողմից: Ներկայացված միջոցառումների ընթացքում հազարավոր մարդիկ են այցելել Հայաստան՝ անուղղակիորեն ստեղծելով աշխատանքային հնարավորություններ և ապահովելով եկամուտներ զբոսաշրջային արժեստեղծման շղթայի երկայնքով: