Եվ մեր խարսխային նախագծերի ծավալմանը զուգընթաց, ծավալվեց նաև մեր զարգացման մոդելը:
Մենք հասկացանք, որ բարգավաճումը, այսինքն՝ տնտեսական աճին նպաստելու և դրանից օգուտ քաղելու համապարփակ հնարավորությունների ստեղծումը, պետք է զուգորդվի անձնական հզորացման հետ:
Դա միակ միջոցն է հավաստիանալու, որ մեր մոտեցումը կարող է լինել ամբողջական և ճկուն: Հետևաբար, մեր ծրագրման առանցքային հարթությունը դարձավ մարդկայնության խթանումը: Սա նշանակում էր սոցիալական հզորացման բարձրացում՝ վեհ ացնող արժեքների խթանման միջոցով, ինչպիսիք են վստահությունը, ապագայի նկատմամբ լավատեսությունը և հավաքական բարիքին մաս կազմելու շնորհիվ ինքնության ու հպարտության զգացումը:
Խարսխային նախագծերը շուտով վերածվեցին բազմաթիվ նախաձեռնությունների հարթակների: Իրոք, բարեկեցության և մարդկայնության ձգտման հիմքում ընկած էր մշտապես ընդլայնվող համայնքի ստեղծումը: Այդ համայնքը ներկայացնում էր համախոհ այնպիսի մարդկանց ու հաստատությունների աճող շարժում, որոնք համախմբված էին խար սխային նախագծերի շուրջ, որպեսզի, կենտրոնացնելով իրենց ռեսուրսները և օգտագործելով իրենց մտավոր, մասնագիտական ու ֆինանսական ակտիվները, առաջ մղեն ազգի զարգացումը: Եվ, այսպիսով, սկսեցին դրվել փոխադարձաբար միմյանց ամրացնող նախագծերի ու ծրագրերի էկոհամակարգի հիմքերը, որոնք առաջացնում են առավել ուժեղ միացյալ ազդեցություն:
Թեև կառավարությունն, ի վերջո, չօգտագործեց «Հայաստան-2020» նախագիծը և ներդրումների համար չստեղծեց արդյունավետ խթաններ այն առաջնահերթ ոլորտներում, որոնք սահմանել էր այդ նախագիծը, այնուամենայնիվ, նրանց միջև կայուն աճ նկատվեց 2000-ից 2015 թթ.–ին: Մինչև 2015 թ.–ը, սակայն, մենք պարզեցինք, որ հարկ կա վերանայելու այդ առաջնահերթությունները՝ փոքր-ինչ փոփոխելով այն ոլորտների ցանկը, որոնց վրա պետք էր բևեռել ուշադրությունը:
Մեր ծրագրումը սկսեց հայկական մակերևույթի վրայով ճյուղավորվել հարավից հյուսիս, արևելքից արևմուտք: Միևնույն ժամանակ, Հայաստանի տարածքային սահմաններից դուրս մեր նախաձեռնություններն սկսեցին պտուղ տալ՝ միախառնվելով մեր ծրագրման այլ ոլորտների հետ: Քանի որ խարսխային եզակի նախագծերը հայտնվեցին համագործակցության գլոկալ հարթակներում, սիներգիաներն սկսեցին ավելի ու ավելի միջոլորտային ներգործություն ունենալ:
Հայկական մշակութային ժառանգությունը վերականգնելու ուղղությամբ մեր միջամտությունները այնպիսի վայրերում, ինչպիսիք են Տաթևը, Դիլիջանն ու Թիբլիսին, և Բաց երկնքի քաղաքականության մեր ջատագովությունը ստեղծեցին զբոսաշրջության խթաններ, շրջագիծ ու մատչելիություն: «ՏաԹևեր»–ի նման տեսարժան վայրեր այցելուների ներհոսքին զուգընթաց, Ամերիաբանկը ֆինանսավորման հնարավորություններ ստեղծեց նրանց համար, ովքեր ցանկանում էին օգտվել նոր զարգացումներից, իսկ կրթական միջամտությունները սկսեցին վերապատրաստում առաջարկել նրանց, ովքեր մինչ այդ չունեին համապատասխան հմտություններ: Միաժամանակ սկսեցին ի հայտ գալ այլ ոլորտային հարթակներ:
Ճանաչելով մեր ընդհանուր մարդկայնությունը և ընդունելով մեր երախտագիտությունը նրանց հանդեպ, ովքեր մարդկային ոգու լավագույն որակներն ուղղորդում են ծայրահեղ կարիքավորներին օգնելու գործին՝ մենք մշակեցինք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Նախաձեռնության հիմնական ծրագրերը Հայաստանի հեղինակությունն արդեն բարձրացրել են միջազգային մակարդակի: Ցանցի մասնակիցների միջև վստահության և ընդհանուր նպատակի զգացում հարուցելուն զուգահեռ, նախաձեռնությունը օգուտ բերեց այլ ոլորտների`օգնելով բարձրակարգ մասնագետներ ներգրավել համապատասխան հարթակներում: Այսպես, օրինակ, նորարարական այնպիսի էկոհամակարգ կառուցելու համար, որը գիտնականներին, տեխնոլոգներին ու նորարարներին հաջողության կառաջնորդեր աշխարհի մակարդակով, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն օգտվել է խորհրդատվական խորհրդի կազմից, որը բաղկացած էր համապատասխան ոլորտների ամենաբարձր էշելոնների մասնագետներից: Այս հավաքագրումը մեծապես շահեց այն ուշադրությունից, որը Հայաստանի վրա էր հրավիրել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:
Հարթակների ծավալմանը զուգահեռ, մենք արել ենք հնարավորը՝ կառավարման լծակները գործածելու համար: Այսպես, լոբբինգ ենք արել օրենսդրական դաշտի փոփոխությունների համար, մտավոր կարողությունների բարձրացման ուղղությամբ և Սփյուռքի հետ համագործակցության կոչ ենք արել: Սակայն, Հայաստան-2020-ի մոտենալու հետ մեկտեղ, մենք ավելի ու ավելի սկսեցինք հասկանալ այլ մոտեցման անհրաժեշտությունը: Բավական չէ ունենալ գաղափարներ և կոչ անել ուրիշներին` մեզ հետ համատեղ իրականացնելու նախագծերն ու ծրագրերը: Եթե ցանկանում ենք շրջել հայկական հետագիծը, պետք է համատեղ իրականացումից անցնենք համատեղ ծրագրման:
15 տարվա փորձից, առաջընթացից ու քաղած դասերից հետո մենք սկսեցինք փնտրել Ապագա հայկականը՝ «իսկ ի՞նչ, եթե … հիմա» թեմայով ճիշտ ժամանակին քննարկման հարթակ:
Նախագծեր
- ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- «IDeA ԵՎՐՈՊԱ»
- «ՃԱՄՓԱԲԱԺՆԻՆ» ՁԵՌԱԳԻՐԸ
- ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- 100 LIVES
- ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ «ՁԵԶԱՆԻՑ ՄԵԿԸ»
- ԱՎՐՈՐԱ ՄՐՑԱՆԱԿ
- ԱՎՐՈՐԱ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
- ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՑՈԻՑԻՉ
- #ARARATCHALLENGE
- «ԱՎՐՈՐԱ» ՀԱՄԱՅՆՔ
- ՄԱՏՅԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ
- ԱՎՐՈՐԱ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԱՎՐՈՐԱՆ՝ ԱՐՑԱԽԻՆ
- ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ
- ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- ՏԱԹԵՎ ԵՎ ՇՐՋԱԿԱՅՔ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
- ԵՄ ԴԻԼԻՋԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԽԱՆՈՒԹՆԵՐ
- ԳՅՈՒՄՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ
- ՆԱԽԱԳԾԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ
- «ԿԱԿՏՈՒՍ» ՌԵՍՏՈՐԱՆ ԵՎ «ԿՈՒՐ» ԳԻՆԻՆԵՐ
- ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ
- ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- UWC ԴԻԼԻՋԱՆ
- ԴԱՄՖՐԻԶ ՀԱՈՒՍ
- UWC | ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
- ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
- JUST DILIJAN IT!
- ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
- ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ
- ԹԻվ 20 ԴՊՐՈՑ
- ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԹԱԿ
- ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ «ARMENIAN MEMORY ACT» ՆԱԽԱԳԾԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
- ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
- ԱՋԱԿՑԵԼՈՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՃՅՈՒՂԵՐԻՆ
- ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ
- ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ
- FAST
- FAST | ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
- FAST | ԱՌԵՎՏՐԱՅՆԱՑՈՒՄ
- ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
- CLIMATE UTURN